— Համամիտ եմ քեզ այս մասին, Երվանդ։ Սակայն եթե օրինաց խստությունը կերպով իվիք բարուց ապականությունը կը հայտարարե, ինչո՞վ կուզես ուրեմն այդ ապականության դեմ թումբ կանգնիլ, եթե ոչ օրինոք։ Անշուշտ օրենք զեղծումներ կը պարունակեն, բայց վերջապես ժողովրդոց ոգվույն, հառաջադիմության, բարուց և սովորությանը պատկանյալ՝ կանոնի և ներդաշնակության միջոց մ՚է որ կայլայլի ու կը բարվոքի ժողովրդոց պիտոյից և ընթացից համեմատ։
— Բայց մինչև որ այդ բարվոքումները կատարեն, քանի՜ օրինաց զոհեր պիտի տեսնվին. քանի՜ անմեղներ պիտի լան, քանի՜ անարատ արյուններ պիտի հոսին․ քանի՜ դրուժաններ պիտի սիգան, քանի՜ հոգիներ պիտի վիրավորեն, քանի՜ զոհեր պիտի րլլան։
— Հառաջադիմության մեն մի քայլն, Երվանդ, զոհերու վրա կոխելով կը կատարի, չգիտե՞ս զայդ դու արդյոք։
— Խիստ լավ գիտեմ դժբախտաբար, քանի որ կը հաստատեմ թե մարդկությունը զոհերով կուռճանա, կը զարգանա, կը բարգավաճի, այսինքն փառամոլության, տգիտության, կրոնամոլության և սիրո զոհերով։
— Բայց այս է մարդկության ընթացքը, ի՞նչ կարելի է ընել։
— Շատ բան, Հրանտ։ Զոր օրինակ ամուսնությունը ընտանեկան ներդաշնակությունը պահելու պետք է ծառայե, և երբ փոխանակ ատոր՝ ուրիշ վնասաբեր արդյունք կարտադրե, ինչու չլուծել այդ ամուսնական հոգը երկու հուսահատ և վշտալի հոգիներու ազատություն տալով։
— Այսինքն ամուսնաթողությա՞մբ կուզես ըսել։
— Անշուշտ։ Երկու ներհակ բնություններ իրարու պատուհասն ըլլալով իրենց ամուսնական չուծին ներքև, արձակելով՝ երկուքն ալ երջանիկ կըլլան։ Ի՞նչ բարիք կրնա արտադրվիլ գժտության, անհամաձայնության և ատելության ընթացքե մի։
— Ի՞նչ կընես զավկըները։
— Բայց մի՞թե երջանիկ ընել է խեղճ արարածներն որք ոչ այլ տեսարան ունին եթե ոչ ծնողաց հանապազօրյա կռվույն