Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/401

Այս էջը հաստատված է

Երեք օրեր անցան, ու Մարիամ անկողնեն ելնելով՝ առավել մեռելի կերպարանք ուներ քան թե կենդանի արարածի, այնչափ պարտականության և սիրույն, խղճին ու սրտին մեջ ալեծուփ կը տանջվեր։

ԳԼՈԻԽ ԿԶ.

Մարիամ կը վերաբերեր համեստ ընտանյաց մի։ Յուր հայրր՝ Պետրոս անվանյալ, խիստ չափավոր բարեկեցությամբ կապրեցներ յուր ընտանիքը։ Բայց Պետրոս նույն օրն որ փայլուն ասպարեզ մի երազեց յուր ընտանյաց համար, աղիտից աշխարհ մի պատրաստել անոնց։ Դրամանենգությամբ յուր կացությունը շքեղացուց առ ժամանակյա կերպիվ միայն. զի հանցանքը շուտով երևան ելնելով թիապարտության մատնվեցավ նա: Կին մի կը թողուր անպաշպան և երեք որդիք, որոնց մին արու էր: Անդրանիկը՝ Մարիամ, տասնչորս տարեկան էր, և կրտսերագույնը՝ Զարեհ, տասնևմեկ:

Երբ Մարիամի մայրը հանկարծական կերպիվ և առանց բնավ տեղեկություն ունենալու իմացավ յուր ամուսնույն գործածած ապօրինավոր միջոցները, և տեսավ թե մեկ վայրկյանի մեջ կը կորսցներ զավակացը հայրը, տանը նեցուկը և ընտանյաց պատիվը, այդ անակնկալ խիստ հարվածը զինքը կաթվածահար ըրավ:

Մարիամ Պոլսո աղջկանց վարժարանը կը հաճախեր քրոջն հետ, ինչպես և եղբայրն արուաց դպրոցը։ Մարիամ թեև շատ հառաջադիմած չէր ոչ ալ գաղղիարենի մեջ, սակայն աշխատասեր բարեկիրթ աղջիկ մ՚ըլլալով կը խոստանար օր մի լավ աշակերտ մի հանդիսանալ։

Նույն վայրկեանեն որ հորն հանցանքն զմայրը յուր անգործության կը դատապարտեր, ծնողասեր պատանուհին վարժարանը թողուց, զայն խնամելու և տանը պետքերը հոգալու համար:

Տիկին Պետրոսի հանկարծական աղիտիցն ի լուր բարեկամք խուժեցին անոր շուրջը. բայց արգահատական զգացումներն հետզհետե տկարանալով գրեթե անապատ դարձավ տարաբախտ կնոջ շուրջը, քանի որ ամենքը խույս կուտային