Սիրանույշ հրաման ըրավ որ ամեն պատրաստություն ըլլվի զՄելքոն թե՛ տունեն և թե՛ Պոլսեն հեռացնելու համար, և երկրորդ օրն իսկ մարդը դեպ յուր հայրենիք կուղևորեր։
Հեգ Մարիամը յուր սիրեցյալ տիրուհվույն ծոցը կը թափեր յուր հուսահատ արտասուքը։
— Մարիա՛մ,– կըսեր տիկինը,– սիրտդ կարյունեմ ապագադ ազատելու համար։ Մելքոն հրեշ մ՚է և դու անոր հետ տարաբախտ կըլլայիր։ Ինձ վիճակված է զքեզ երջանիկ ընելու պարտքը, ապահով եղիր։
— Տիկինդ իմ, աններելի է ինձ համակրիլ մարդու մի որ ձեզ նկատմամբ իբր նենգավոր վարվեցավ և ձեզ այնչափ հուզում պատճառեց։ Կզգամ հանցանքս, և սակայն խիղճս ու կամքս ոչինչ կարող են ընել սրտիս բռնության դեմ։ Ներեցեք ինձ, տիկին, և գթացեք։
— Սերը բռնավոր մ՚է, Մարիամ, որուն ամեն ինչ կը հպատակի։ Մի՛ ընդ վայր խիղճ ըներ, կը հասկնամ վիճակդ և կը կարեկցեմ քեզ։
Մինչ Սիրանույշ կը մխիթարեր զկարեվեր հոգին Մարիամի, ինքը ոչ զոք ուներ յուր անհատակ ցավը սփոփելու համար։ Երբ մանավանդ կը մտածեր թե անչափ մոտ էր յուր սիրույն առարկան, և թե անկարելի էր իրեն սակայն զայն տեսնել, կարծես թե յուր կարոտն ու վիշտը կը կրկնապատկվեին, և հուսահատության օվկիանոսին մեջ կը ծփար իբր խաղալիք բախտի։ Տուր ցավը կը մեղմանար միայն փոքր ինչ այն մտածությամբ թե գոնե յուր մայրը ոչինչ գիտեր անցած տհաճո արկածներեն։ Սաչափ տեղյակ էր միայն թե Երվանդի այցելություններն ոչ ևս պիտի կրկնվեին Սիրանույշի տան՝ միմիայն Պ. Դարեհյանի կասկած չտալու դիտավորությամբ։ Խեղճ մայրը կը ծափահարեր աղջկանն այդ դառն որոշման․ որուն մեջ մեծ խոհեմության ապացույց մի կը տեսներ։
Պ․ Դարեհյան կնոջն ապահովությանն համար խնդրեց իրմե որ հրաժարի տաղավարին մեջ բնակելու խորհուրդեն, և սա սիրով ընդունեց այդ առաջարկն՝ զի մենաստանն այն