Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/449

Այս էջը հաստատված է


խնդության ու խրախճանաց՝ այնչա՛փ սուգ և հուսահատություն։

Այդ տնակին մեջ կը բնակեր տարաբախտ Վարսամյան ընտանիքը՝ երեք անձերե բաղկացյալ։ Հայր մի կաթվածահար՝ ոչ այնչափ ամաց բեռեն ճնշված, որքան բախտին հալածանքեն։ Այդ մարդը բարեսիրտ, զգայուն և քաղցրաբարո էր, բայց մտավորական կարողությամբը սովորական կարգի անձերեն շատ վեր չէր բարձրանար։ Փառք գործունեության ու խնայողության՝ հաջողած էր գոհացուցիչ հարստություն մի հավաքելու։ Բայց զայն կրկնապատկելու տենչն դրդեց զՊ. Վարսամյան՝ Պորսայի խաղերուն դիմել։ Մեծամեծ հույսերով մտավ նա հայդ դրամական վայր անիծից՝ ուր մեկ վայրկյանի մեջ ահագին հարստությունք կը քայքային, և ուսկից ընչավետը դուրս կելնե կատարելապես աղքատ՝ հոգվույն մեջ մահը կրելով. և հայնժամ նա յուր անդորրավետ ընտանիքը ճոխության և առատության մեջեն հանելով՝ հանկարծ կը գահավիժե զայն զրկանաց և անոթության գոգը։

Նայն տխուր բախտին վիճակվեցավ և Պ. Վարսամյան, հայսերը փշրված, քսակը պարպված, պարտավորեցավ ունեցածները վաճառել պարտքերը գոցելու համար. և այսպես զյուր րնտանիք մատնեց կատարյալ աղքատության, ինչպես ե զյուր անձ անգործության՝ կաթվածահար լինելով հուսահատությանն սաստկութենեն։

Բայց ինչ որ Պ. Վարսամյանի վիշտը կը զայրացներ՝ այն գաղափարն էր որ կնոջը մերձավոր աղգականաց մին, ի մահիճ մահու, իրեն հանձնած էր յուր որբ որդվույն նյութական շահուց վրա հսկելու նվիրական պաշտոնն. և ահա պատանեկին հարստության մեկ մասը կոչնչանար Պորսային մեջ երբ ինքն ի կորուստ կը դիմեր։ Սակայն գումարին մեծագույն մասը ազատելու հաջողելով, Պ. Վարսամյան փութացած էր հանձնել զայն Սիսակ երիտասարդին որ ի Փարիզ կը գտնվեր նույն պահուն՝ ուսմունք առնելու համար, և որ հարկ եղած տարիքն ուներ յուր շահուց վրա ինքն անձամբ հսկելու համար վերջապես։

Բայց այդ տառապելույն կինը թեև աղքատության զավակ էր այլ մեծամիտ և ամբարտավան բնություն մ՚ուներ։ Ուստի