Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/458

Այս էջը հաստատված է

հասած էր այն, այնչափ տիկինը մեծամեծ խոսքերով ջանադիր էր յուր բուն վիճակը ծածկել։

Ուստի օրիորդ Վարդանույշ ընդոստ քայլով սենեկեն ներս մտնելով, և տիկինը ու իր ամուսինը բարևելե վերջը, մոտեցավ յուր րնկերուհվույն անհամբեր լինելով անոր հաղորդելու ուրախությունն որ լիապես գրաված էր յուր սիրտը։

— Գիտե՞ս, սիրելիս, ինչու եկած եմ,— ըսավ։

— Ոչ,— պատասխանեց Արաքսիան։

— Ուրեմն կիմացնեմ քեզ թե այս գիշեր մտերմական երեկույթ մ՚ունինք ու երեսուն կամ քառասուն անձինք ներկա պիտի գտնվին, և եկա այժմեն զքեզ տուն տանելու, եթե տիկին մայրդ չընդդիմանա։

— Մանավանդ որ սիրով կընդունիմ հրավերդ, աղջիկս, ըսավ տիկինը։ Արաքսիան ոչինչ ունի ընելիք հոս, ազատ է նա․ թող երթա զվարճանա, զի մենք յուր հորը հիվանդոտ վիճակին պատճառավ ոչ հացկերույթ տալու և ոչ երեկույթ մ՚ունենալու կարող ենք։

— Որչա՜փ ուրախ եմ,— գոչեց Վարդանույշ,— ուրեմն պիտի ընկերանա՞ս ինձ արդ, Արաքսիա։

— Գիտես, սիրելիս,— հարեց խեղճ կույսն,— որչա՜փ հաճելի է ինձ հետդ գտնվիլ ոչ թե այլոց ընկերությունը վայելելու համար, այլ պարզապես քուկինդ, բայց անհնար է ինձ սիրուն հրավերդ ընդունիլ այսօր, քանի որ հայրս անկարող է տեղեն շարժիլ, և մայրս ինձ ընկերանալ։ Այսպիսի խորհրդավոր գիշեր մի անպատշաճ է որ աղջիկ մի յուր ծնողքը թողու աոանձին՝ այլուր զբոսանք որոնելու համար

Հայրն ու մայրն միաբերան բողոքեցին։ Վարդանույշ բյուրիցս կրկնեց յուր աղերսանքր, բայց Արաքսիա հաստատ մնաց յուր որոշման մեջ։

Վերջապես երբ Վարդանույշ տեսավ թե անհնար է յուր բարեկամուհվույն միտքը փոխել՝ տխուր դիմոք ելավ տեղեն մեկնելու դիտավորությամբ։ Կը հիանար անոր ծնողասեր զգացմանց վրա իրոք, բայց կը ցավեր զայն մասնակից չընելուն յուր ուրախության։

Մինչ հրաժեշտի ողջույնը կուտար երիտասարդուհին, տիկին Վարսամյան ըսավ անոր.