Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/461

Այս էջը հաստատված է

— Բավական չէ՞ դատապարտությունդ այդ ծերը խնամելու, հարկ է քեզ ուրի՞շ ծանրություն մ՚ալ արդ։

– Ա՛հ, մա՜յր, պարտքս չէ՞ արդյոք հոգալ զձեզ. դուք ինձ համար որչա՜փ զոհեր կատարեցիք․ ամեն ծառայություն և ամեն սեր փոխարինություն չի՞ պահանջեր արդյոք։

ԳԼՈԻԽ Ե.

Տիկինը սաստիկ մարմնական ցավերովն ու գալարմամբը, խոսակցությունն ընդհատեց։ Խեղճ Արաքսիա ամեն խնամք կը մատակարարեր հիվանդին, զինքը կը շփեր, կը ծածկեր, կանացի դեղեր կը պատրաստեր։ Բայց ի՞նչ են այդպիսի տկար միջոցներ ախտի մ՚առջև, որ զորավոր և էական դարմաններու կը կարոտեր։

Բժշկի ստիպողական պետքը զգալի կը լիներ, բայց զնա վարձատրելու միջոցը կը պակսեր։ Արաքսիա անմիջապես իրենց բարերարուհին հիշեց, և երկտող մ՚ուղղելով անոր իրենց անհնարին վիճակն իմացուց։ Բայց նամակն ապարդյուն մնաց, զի այդ տիկինը բացակա էր, և ազգականի մր տան մեջ կը տառապեր այնպիսի հիվանդությամբ իմն որ զինքն մեկ շաբթվան մեջ ի մահ տարավ, բոլորովին անպաշտպան թողլով Վարսամյան ընտանիքն՝ անոնց հուսո վերջին նշույլն ևս շիջուցանելով։

Սակայն տառապելույն վիճակը կը ծանրանար. տենդ, զառանցանք, ոչինչ կը պակսեր ողորմելի Արաքսիան սարսափեցնելու համար։ Վերջապես երիտասարդուհին դիմեց յուր սիրելի բարեկամուհվույն, և Վարդանույշ մորն ի միասին սուրաց հօգնություն ահաբեկ կուսին։

Այս վերջինը առանց իրենց աղքատությունը ծայրահեղ լինելն հայտնելու՝ իմացուց թե նեղը կը գտնվին։ Եվ եթե այդպիսի զգուշավորության կը դիմեր՝ ոչ թե մեծամիտ խորհուրդներե դրդյալ էր առ այդ, ոչ թե աղքատութենեն ամաչելուն համար էր, այլ մորը գոռոզ խորհրդոց հպատակելու մտոք էր պարզապես, թեև ներքնապես պարսավելով՝ կը հարգեր զանոնք։

Բավական օրեր տևեց հիվանդին ծանր կացությունը։ Բայց