շքեղ բախտերու ակնկալել և թե նա պատճառ եղած էր հետն ամուսնանալով որ ամեն պերճանքե ու մեծութենե զուրկ մնա, և այժմյան տխուր կացության մեջ ինքն զավակովը տառապի։
Երբ ոք արդարութենե շեղի ի՞նչ կշտամբանաց կարող չէ։ Վա՜յ անոր որ տկարությամբը կամ պարագայից բռնի զորությամբ սահմանված է անիրավ մեղադրանաց հպատակ լինելու:
Երկու ամուսնոց խավարապատ աշխարհին մեջ լուսավոր թել մ՚էր Արաքսիա, որ կը ջանար հօդ միության լինելու նոցա մեջ։ Գնաց կույսն, բեկավ թելը, շիջավ լույսն։ Այդ կնոջ սիրտը կամոքեր միայն մայրենի ցնցման ներքև։ Արարածն այն որ կարծես ամեն արգահատական զգացումե զուրկ էր երբ ամուսնույն կը վերաբերեր խնդիրը, ընդհակառակն գորով էր անձնվիրություն յուր որդվույն նկատմամբ։
Ուստի նույն օրն հորում Արաքսիա մեկնեցավ սաստիկ հարված մի կրեց Վարսամյանի կնոջ հոգին ու անձնասիրությունը։ Տիկին Երանյան ու աղջիկը ներկա էին ողջերթի վայրկենին։
Տիկին Վարսամյան մասամբ հաջողած էր ցորչափ աղջիկն յուր մոտն էր, տեսակ մ՚ անվրդով կերպարանք մի պահելու՝ շնորհիվ յուր գոռոզության։ Բայց երբ կույսն՝ դյուցազնուհվո մ՚ անխռով դիմոք, հորն և մորը ձեոքերը անհուն գորովանոք համբուրելուց հետո, և ակնածու ձևով զտիկին Երանյան ողջունելե ու զյուր բարեկամուհին սրտին վրա սեղմելե վերջը տունեն դուրս ելավ, հայնժամ անմխիթար մայրը հորդառատ արտասվոք սկսավ լալ դառնապես։
Նույն վայրկենին որչա՜փ դժվարին էր տիկին Երանյանի դիրքը որ կզգուշանար զգայուն կամ սփոփարար բառով իմն այդ կնոջ գոռոզությանն ընդհարկանելու։ Ի՞նչ ըսեր, երբ նա կը կրկներ անդադար թե զավկեն կը բաժնվեր ամուսնույն մերձավորութենեն հեռացնելու համար զայն միայն։
Անմիտ գլուխներ կան որք կը կարծեն խաբել զուրիշներն երբ իրաց բուն վիճակին տեղյակ են անոնք։ Գուցե մարդս յուր անձը խաբելուն մեջ վայելչություն մի կզգա։
Նույն միջոցին հայրն՝ ըստ յուր սովորականին, անխոս կը