հնչեցնելու համար, այլ պարզապես, վասնզի բարեգործությունը յուր հոգվույն սնունդն էր։
Կան այնպիսի չնաշխարհիկ արարածներ որք իրենց անձը կը մոռնան որպեսզի այլոց համար ապրին: Իրենց գործած բարյաց բնավ կարևորություն չեն ընծայեր զանոնք անբավական համարելով, բայց կը հիշեն ամեն ծառայություն՝ նույնիսկ աննշանը, զոր ընդունած են իրենք։ Մատուցած բարյաց փոխարեն ապերախտության կը հանդիպին, և զայն իսկ կը ներեն առարկելով թե բարեգործությունն նպատակ ունենալու է լոկ մարդկության ծառայելու հոժարությունը, առանց վարձատրության բաղձանքը տածելու։
Ուստի տիկին Աբգարյան ոսկիներն առատապես կը քաղեր յուր ամուսինեն ի պետս թշվառաց, ու կապրեր գոհ ընդ մեջ յուր բարեգործությանց ու ընտանեկան անդորրավետ կենաց, երբ ահա արու զավկի մի ծնունդը ամբողջացուց յուր երանությունը։
Մանկիկ Ներսեսը ծնողացն հույսն էր և երջանկությունը։ Գեղեցկադեմ, առույգ, աշխույժ, համայն կյանք էր և շնորհք։ Ո՞րն է արդյոք մայրն այն՝ որ երբ այդպիսի արարած մի սրտին վրա կը սեղմե, սքանչելի բացառիկ երազներ չտեսներ անոր նկատմամբ: Մեծագործություն, փառք, հռչակ, այս ամենայն կուրվագրվի շլացուցիչ կերպիվ մայրենի աչաց առջև։ Եվ մայրը կը ժպտի ապագային, մինչ մանուկը կը ժպտի յուր մոր։ Մայրն ու զավակը մեկ հոգի կը կազմեն և կամբողջանան երկրորդ անձով մի որ ամուսինն է միայն, ու հայրն երկրորդին։
Տարիները դյուրասահ կանցնեին և հանզգաստս՝ իբր բարեբաստ տարիներն․ կաճեր Ներսես գեղեցկությամբ, առողջությամբ և իմաստությամբ, ու կը հառաջանար խելացի և գորովագութ մոր մ՚առաջնորդությամբ։ Մայրը զավկին սիրտը կը կրթեր հաստատուն սկզբանց հիմունքը դնելով, իսկ ընտիր դասատուաց կը թողուր անոր միտքը մշակելու հոգը։
Երբ Ներսես տասն և ութ տարեկան եղավ, կը ներկայանա իըբր հրաշագեղ պատանյակ, ծանրաբարո, ազնվասիրտ, լրջամիտ, և ուսմանց մեջ հառաջացած։ Կը սիրեր զյուր հայր, կը պաշտեր զյուր մայր, կը հիանար լավին ու բարվույն վրա: