Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/475

Այս էջը հաստատված է

պատկեր մի որ մութ գույներով նկարված է, և որ առավել տխուր քան թե սփոփարար ազդեցություն մ՚ունի։

Աշխարհ անապատ մի դարձած էր մեր երիտասարդին համար, օրն ի բուն գրեթե առանձին կանցներ յուր գրյանց մեջ նստած, մեծ մարդկանց օրինակավն ջանալով հաղթել յուր վշտին։ Բայց դյուրի՞ն է արդյոք հաղթահարել թշնամվո մի՝ հանգույն վշտի՝ որ մինչ ընկճյալ կը թվի, վեր կը կանգնի հանկարծ ու զհոգին վերստին գալարելով կը վիրավորե։ Համակերպիլ բախտին հարվածոց բժշկվիլ չի նշանակեր, այլ պարզապես սգո հետ եղբայրանալ է՝ և լռության մեջ շոյել՝ ինչ որ զհոգին կը մաշեցնե անընդհատ և անձայն: Այդ վիճակին մեջ կը գտնվեր Ներսես։

ԳԼՈԻԽ Թ.

Պ. Աբգարյան հայր էր գորովալից, պատրաստ ամեն ինչ կատարելու զավակը գոհացնելու համար։ Կը տառապեր երիտասաարդին տխուր կերպարանքը նկատելով, կը փափագեր մխիթարել զնա, բայց անկարող էր հաստատել այն սքանչելի հարաբերությունքն որք ընդ մեջ երկու հոգիներու տիրած էին երբեմն՝ այսինքն մոր ու յուր զավկին, և կամ լավ ևս է ըսել, ընդ մեջ երկու հոգիներու ի մի ձուլած։

Սիրելու զգացումն նույնչափ նրբություններ կը պարունակե որչափ երաժշտական ներդաշնակությունը։ Գորովո մեն մի բաբախում մաս մ՚է սիրո, ինչպես մեն մի գեղեցիկ մեղեդիք մաս մ՚է ընդհանուր ներդաշնակության. և սակայն ամենքն իրարմե կը տարբերին, կը զանազանին, նոր ձևերու, նոր գույներու, նոր նրբությանց ներքև հանդիսանալով։ Ձայներն երբ իրարու հետ համաձայնին ներդաշնակություն մի կը կազմեն. նույն է և զգացմանց մասին։

Պ. Աբգարյան կը սիրեր բոլոր սրտովն զյուր որդին, առատապես փոխարինված լինելով անկե։ Բայց քանի որ զգալու, մտածելու և դատելու ահագին տարբերություն կար երկուքին միջև՝ անհնարին էր հաստատել հոգիներու և մտաց կատարյալ համաձայնություն։ Երկու մեղեդիք էին որուն մին կարգավորյալ էր և ըստ կանոնի հորինյալ, իսկ մյուսն ավելի թարմ