Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/477

Այս էջը հաստատված է

դավանելով առանձնացավ խուցին մեջ հայտնելով հարկավորությունը զոր կզգար բնավ մարդ չընդունելու: Հայրը հպատակեցավ որդվույն կամացը զի լավ կըմբռներ այդ հակառակության պատճառը։

Երբ ամուսնության օրը մոտեցավ, Ներսես իբր թե օդավախության մտոք տունեն հեռացավ, բնավ ակնարկություն հորն ամուսնական խորհրդոց։

Պ. Աբգարյան իրոք կը ցավեր հույժ որդվույն հայտնած հակառակության վրա առանց սակայն յուր դիտավորությունն այլայլելու։ Նամանավանդ կը մտածեր թե ամեն ինչ ժամ հառաջ կատարելու էր որպեսզի նոր տիրուհին տան մեջ յուր տեղը գրավելով հարկադրե զերիտասարդն հպատակելու լմնցած իրողության մ՚առջև։ Ուստի մեր հիսնամյա փեսան փութացուց է ամուսնության խորհուրդը քսան և հինգ տարեկան հարսին հետ, և ի պատիվ հանգուցյալ կողակցին և որդվույն՝ անշուք կերպիվ կատարեց զայն՝ հակառակ կամացն յուր հարսնացուին։

ԳԼՈԻԽ Ժ․

Նոր տիկին Աբգարյան շքեղապես գեղեցիկ անձ մ՚էր։ Մորթին փափկությունն ու սպիտակությունը, դիմական գծերուն կանոնավորությունն և հասակին վայելչությունը զինքը նշանավոր կը հանդիսացնեին։ Յուր սևաթույր վայրենի աչերն առավել կամք և հանդգնություն կը հայտնեին քան թե քաղցրություն։ Ուսմամբ գրեթե ոչինչ էր, և զուրկ ամեն նուրբ ու ազնվական զգացումե։ Հնարամիտ էր, ճարպիկ և հեշտասեր։

Նույն վայրկյանեն որ ամուսնացավ՝ տիրող դիրք մ՚ստացավ յուրն հեզաբարո ամուսնույն վրա, և սա խոնարհելով այդ իշխող ձևերուն առջև՝ հպատակի կերպարանք մ՚առավ իսկույն։

Ոչինչ զկին այնչափ հանդուգն կընե՝ որչափ ամուսնո մի բնության տկարությունը։ Հայնժամ մեն մի օր նոր քմահաճության ծնունդ կուտա, և անոր գործադրությունն ապահովելու համար կինը մերթ հրամայական ձևերու կը դիմե և մերթ փաղաքշանաց։