Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/479

Այս էջը հաստատված է

Ներսեսին ազդեցությունն ևս քան զևս սաստկացավ անոր վրա։

Պ. Աբգարյան երկու էգ գավակներ ունեցավ երկրորդ կնոջմեն, որոց երիցագույնը տասներկու տարեկան էր, և կրտսերը՝ ինն՝ նույն ժամանակին որ Արաքսիա կոչված էր անոնց հետ ծանոթանալու։

ԳԼՈԻԽ ԺԱ.

Արաքսիա՝ հաղթելով հետզհետե այն յուզման որ գրաված էր զինքն ընտանիքեն բաժնվելեն հետո, մինչ կը քայլեր փողոցին մեջ, ջանաց մտացը տարբեր ուղղություն մի տալ, ու սլատրաստվիլ յուր նոր կացության։

Զտիկին Աբգարյան բնավ չէր ճանաչեր, նույնպես և անոր շուրջը գտնված անձինքը։ Թեև արի էր նա բնությամբ, հանդերձ այսու սիրտը թունդ ելած էր և սաստիկ բաբախում մ՚զգաց երբ տան դռան մոտեցավ զայն բախելու համար։ Կանգ առավ վայրիկ մի հոն, ձեռքը սրտին տարավ իբր թե անոր թրթռալն արգիլելու մտոք, ճիգ մ՚ըրավ հանդարտ կերսլարանք մ՚առնելու, զանգակը քաշեց, և երբ դուռը բացվեցավ՝ տեսավ հանդեպ իրեն լավ հագված սպասավոր մի որուն գոռոզ ձևերը շատ իսկ կը հայտարարեին թե նա կ՚արհամարեր յուր զգեստուց անշքությունը։

— Տիկին Աբգարյանի տունը ա՞յս է արդյոք,— հարցուց օրիորդը։

— Այո՛,— պատասխանեց սպասավորը սեգ կերպիվ։

— Տիկինը կրնա՞ ընդունիլ զիս արդյոք։

— Ո՛վ գիտե։

— Իմացուցեք իրեն թե օրիորդ Արաքսիա յուր տրամադրության ներքև է։

— Սպասված վարժուհին դո՞ւք եք։

— Այո՛։

— Իմ ետևես եկեք։

Սպասավորին առաջնորդությամբ անցավ օրիորդն մարմարիոնե ընդարձակ բակե մը որ լի էր ծաղկոք զարմանազան և երփներանգ, վեր ելավ լայն շքեղ սանդուղե մի նույնպես