Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/481

Այս էջը հաստատված է


բնական մեծությամբ տիկնոջ կենդանագիրն էր որ անմիջապես սենեկին դռան հանդեպ կախված էր։ Այդ տիկինը ներկայացված էր տաճկական կապույտ զգեստով մի, վիզն ադամանդյա մանյակ, և գլուխը նույնպես ծանրագին ադամանդյա պսակ մի կրելով։ Հոտն կեցած էր որպեսզի հասակին գեղեցկությունն ի հանդես բերե։ Նկարին մութ հատակը ի լույս կը բերեր ամբողջ գեղեցկությունը կնոջ դիմաց ու զարդուց։

Անդ բնավ հետք չկար որևէ գրյանց, կարծես թե խորան մ՚էր Աստղկան նվիրյալ, այնչափ ամեն ինչ աչքերը շլացնելու և զգայարանքը գրգռելու կը նպաստեր։

Երբ Արաքսիա սրսկապանին դռան առջև հասավ, բոլոր ուշադրությունը գրավվեցավ այդ շքեղ կենդանագրեն։

Տիկին Աբգարյան գոհունակությամբ նկատելով զայդ հիացում, մինչդեռ երիտասարդուհին կը նայեր սքանչացմամբ պատկերին առանց ներկայացնող անձը տեսնելու, պատրաստվեցավ թագուհվո ձևեր առնուլ այն անձին նկատմամբ զոր արդեն իբր յուր հպատակը կը նկատեր։

Սայզ երր օրիորդր նշմարեց հանկարծ զտիկին, նկարին նմանութենեն անմիջապես հասկցավ թե կենդանագիրն զնա կը ներկայացներ։ Հայնժամ երիտասարդուհին ազնվական ձևովը մոտեցավ տիկնոջ ու բարևեց զայն ամենայն արժանապատվությամբ առանց որևէ խոնարհության նշան տալու։

Տիկին Աբգարյան որ գոհունակություն զգացած էր նախ աղջկան հայտնած զմայլմանեն ի տես յուր կենդանագրին, հանչափս դժգոհ եղավ հաստատելով անոր անտարբեր ձևերն այնչա՛փ ճոխության առջև, ինչպես և անոր մեծանձն դիրքն հանդեպ իրեն։

Անշուշտ այդ անտարբերության եղանակը կը նեղացներ զտիկին քանի որ անկար էր նախանձու զգացում մի զարթուցանել, և հետևապես իբր ստրուկ խոնարհեցնել զօրիորդն յուր առջև։ Բայց այդ կնոջ գոռոզ հոգին փութաց հայտնել այն մեծ ընկերական անջրպետն որ կար իրեն և աղքատ աղջկան միջև, ուստի արհամարհոտ եզանակավ մ՚ըսավ.

— Դուն հանձնարարված ես ինձ արժանահավատ անձե մի. ջանա զիս գոհ ընել զավակացս պետք եղած խնամքը