Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/483

Այս էջը հաստատված է

խիստ ազնիվ են այս աշխարհիս վրա ապրելու համար, զի դառնությանց թեթև ընդհարումը կը բավե զանոնք տառապեցնելու, ճնշելու և հալածելու համար իսպառ։ Այդ գողտրիկ էակին անունն էր Աղավնի։

Իսկ երկրորդն՝ Արմինեն, հակառակն էր ըստ ամենայնի յուր երիցագույն քրոջ։ Թուխ էր կերպարանքը, աչերն հրավառ, բնությամբ աշխույժ, անհանդարտ, չարաճճի, զվարթ, շատախոս իբր զթռչուն գարնանային, բարի և սիրուն։ Կարծես սա ծնած էր ընդհակառակն բախտին հարվածոց դիմադրելու և նույնիսկ հաղթելու անոնց։

Երկու ներհակ տեսակներ կը ներկայեին այդ երկու փափուկ և համակրելի արարածներն որք աղախիններու ձեռաց էին մատնված՝ զուրկ մայրենի ամեն հոգատարութենե։ Ճաշի ժամանակ միայն տղայք սեղանակից կը լինեին իրենց մոր, և ի ներկայության անոր բոլորովին երկյուղիվ համակվելով, մին յուր նայվածքին քաղցրությունը կը կորսնցներ, և մյուսր յուր աշխույժը։ Կարծես թե երկու հանցավորք էին որ լռին կաշխատեին մայրենի դատապարտության վճռույն խստությունը մեղմացնելու։

Հայրն՝ թեև լի էր գորովով տղայոց նկատմամբ՝ սակայն կնոջմե վախնալով, չէր համարձակեր զանոնք յուր սիրույն բացարձակ առարկան ընել։ Անմիջապես որ երկու քույրերն իրենց ճաշն ավարտած էին կը փութային իրենց խուցը քաշվիլ ընկերակցությամբ խնամակալ կնոջ մի, փոխանակ կենդանություն, շարժում և նվագ տարածելու։

Վա՛յ այն կնոջ որուն հոգին զուրկ է մայրենի բանաստեղծութենե, և որ անկարող է կարդալ որդեկացը սրտին մատյանին մեջ, հո՛ն՝ ուր մեն մի օր նոր տառ մի կը գծագրվի ժամանակին պարագայից և դաստիարակության ազդեցությամբը։ Այդ տառը մերթ պայծառ է, մերթ սև, մերթ հստակ, մերթ ծածկված, բայց կաթոգին մոր մի համար միշտ իմանալի։

Սակայն ուրիշ անկախ ազդեցություն մի կը տարածվեր այդ մանկանց վրա, այն էր ազդեցությունն Ներսեսի որ կը ջանար յուր լրջությամրն այդ երկու մատաղ տունկերուն ուղղություն մի տալ։ Շատ անգամ տղայոց սենյակն երթալով անոնց կընկերակցեր, ու խոսքերովն կաշխատեր այդ թարմ