Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/493

Այս էջը հաստատված է

մի տված էր արծաթե ամաններ ու այլ և այլ սեղանի թանկագին սպասներ քաղքեն հետը փոխադրել տալով։ Բազաթիվ ընտիր խորտիկներ հետզհետե իրարու կը հաջորդեին, ու սպասավորաց կարգավորյալ ծառայությունը կը հայտարարոր թե տիկինը ստեպ հացկերույթներ տալու սովորություներ։

Հայդ վայր գտնվող օտարականք որք նույնպես եկած էին զբոսաանաց օր մ՚անցընելու մտոք, զարմացմամբ կը նայեին այդչափ ճոխությանց վրա և այդ զարմացումը գոհունակություն կազդեր տիկնոջ փառասիրության, որով մասամբ կը ջնջվեին ի նա քիչ հառաջ զգացած ցասման հետքերը։

Կերակուրներն, գինին և աշխույժ խոսակցությունք հետզհետե ընդհանուր կենդանություն ազդեցին ամենուն, այնպես որ յուրաքանչյուր ոք զվարթ բառի զվարթագույնը հաջորդել տալու կը ճգներ։ Տիկին Աբգարյան սքանչելի էր յուր սիրուն ձևերով, նայվածքներով և խոսքերով․ վագրուհին տեղի տված էր նազելի կնոջ որ կը ջանար ուրիշ գեղանվո մ՚ըրած ազդեցությունը ջնջել ի սպառ։

Մանավանդ տիկնոջ մասնավոր ուշադրության և քաղաքավարության առարկան էր երիտասարդն այն զոր գոռոզ խոսքերովը վիրավորած էր քիչ առաջ։ Բայց նա շատ ի խոր խոցված էր այնչափ շուտ մոռնալու համար արհամարհանաց այդ ցույցերը։ Եվ որչափ յուր անտարբերությամբը կը պատժեր տիկնոջ քաղցր ու ազդու ձևերը, նույնչափ այդ քմահաճ արարածը ևս առավել կը սրեր զենքերն՝ երիտասարդին սրտին զորավոր սլաք մ՚արձակելու համար։

Երկուքին միջև լռին մրցում մի կար։ Երիտասարդը կը պաշտեր այդ կինն, ու մինչև նույն վայրկենին շատ անիրավությանցն հանդուրժած էր, գանգատած էր, վշտացած էր, վայրիկ մի հեռացած՝ բայց միշտ վերադարձած էր առ նա իբր հավատարիմ ստրուկ։ Նույն օրն այդ վիրավորյալ հոգին մտադիր էր վերջնական կերպիվ հեռանալ այդ հարստահարիչ զորութենեն, բայց հեռանալ՝ այդ գոռոզ և անխիղճ էակին սիրտը նախանձով չարչարելեն վերջը Արաքսիայի շնորհիվ։

Երիտասարդը թեև չէր համարձակեր սեղանի վրա վարժուհվույն խոսք մ՚ուղղել՝ անախորժ պատահարի մի տեղի