խառնելով, և երկուքն ի մի ձուլելով պաշտամանցս հանապազօրյա առարկան ընեմ։
Արաքսիա հուզման սաստկութենեն լուռ կը կենար։
— Ո՜հ,— գոչեց Ներսես ցավելով,— ձևի սիրտը տ՞եր մ՚ունի արդյոք։
Վարժուհին նկատելով անոր վրդովմունքն, և ինքն նույն չափ վրդովելով պատասխանեց.
— Պարո՛ն, սիրտս ազատ է բոլորովին։
— Ներելի՞ է ինձ հուսալ արդյոք թե ես պիտի լինիմ անոր բացարձակ տերը։
Աղջկան սիրտն այնչափ ուժգին կը բաբախեր որ բերնեն բառ չէր ելներ։
— Պատասխանեցեք շուտ,— աղերսեց Ներսես,— զի այսչափ անձկություն բավ է ինձ արդեն․ խոսեցեք ազատորեն առանց խնայելու ինձ։
Վարժուհին աչերը վեր առնելով ու քաղցրությամբ նայելով անոր ըսավ.
— Պարո՛ն, խիստ մեծ է պատիվն որ կուզեք ընել ինձ։ Խնդրեմ նկատեցեք ո՛րչափ անհամեմատ կերպիվ կը տարբերին մեր ընկերային վիճակները։
— Սերն, օրիո՛րդ, կը քանդե ամեն ընկերային խտրոց, թող թե ձեր դաստիարակությամբ արժանի եք ամենեն փայլուն վիճակաց։ Նամանավանդ այն ընկերային խտրոցք պարզապես նախապաշարմունք են և ոչ այլ ինչ։
— Քաջություն ունի՞ք ոտնակոխ ընելու ընկերային նախապաշարմունքն որ մտքերու վրա այնչափ կը բռնանան, դո՛ւք, հարուստ երիտասարդ, անշուք վարժուհվո մի բախտակից լինելով։
— Օրիո՛րդ, նախապաշարման խոսք կընեք երբ ձեր վարմունքն ամեն համարման և հիացման արժանի է։ Դու՛ք փոխանակ չքավոր ծնողաց բեռ լինելու՝ ընդհակառակն անոնց դառն վիճակը կամոքեք ձեր աշխատությամբ ու ծնողաց գուրգուրանաց հրաժեշտ տալով անսիրտ օտարականաց քամահանաց կենթարկեք ձեր փափուկ անձը։ Դուք կենաց սեթևեթից ճոխությանց չեք ակնակառույց, զի փոխան զարդուց մեջ երանություն փնտրելու՝ ձեր պարզությամբը կը փայլիք և