Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/508

Այս էջը հաստատված է

գոհ կը լինիք ձեր ծնողաց հանգստությունն ապահովելու։ Արհամարհանաց խոսք կընեք դուք երբ ձեր անձնուրաց վարմունքով պաշտվելու արժանի եք։

Արաքսիա այնպիսի երախտագիտական ու պերճախոս աչոք նայեցավ անոր առանց բնավ խոսելու, որ երիտասարդը քաջալերվելով այդ լուռ բարբառեն՝ մոտեցավ անոր, ու ձեռքը ձեռացը մեջ առնելով ըսավ.

— Ո՛հ, Արաքսիա՛, բերնովդ հաստատե ինչ որ աչերդ կը հայտնեն ինձ արդեն։ Ըսե՛ թե համայն սիրտդ ինձ կր նվիրես հավետ։

— Ո՜րչափ հեշտին է սրտիս համար այդպիսի խոստում մ՚ընելը։

— Ո՜վ հրեշտակային արարած, ո՜վ կենացս լույսը, ապրինք ուրեմն միատեղ,— գոչեց Ներսես խանդավառ։

Եվ կուրծքեն մանրանկար կենդանագիր մի հանելով ու զայն ցույց տալով աղջկան ըսավ.

— Կերդնում առաջի մորս որ ոչ ոք՝ բացի քեղմե, ինձ ընկերակից պիտի լինի, Արաքսիա՛։

Եվ սեղմելով սրտին վրա ճերմակ և փափուկ ձեռքն աղջկան զոր բռնած էր տակավին, շրթանցը տարավ զայն ըսելով․

— Այս վայրկենես սկսյալ՝ ես կենացդ անբաժանելին եմ։

— Ո՛վ աստված իմ, — մրմնջաց աղջիկն աչերը գոցելով.— մարդկային սիրտը բավական զորավոր չէ այսչափ երանության տոկալու համար։ Ներսե՛ս, ընկճիլս կզգամ երջանկության բեռին ներքև։

Նույն միջոցին Աղավնին փոքրիկ շարժում մ՚ըրավ։

Երկու սիրահարներն իրարու ձեռք թողուցին, ու վարժուհին ընթացավ մերձ տղուն անկողնույն։ Ոայց առանց արթննալու յուր քունը շարունակեց գողտրիկ պատանուհին։

— Տե՛ս,— ըսավ Ներսես,— անմեղության հրեշտակը մեր սիրույն վկան է։

— Կը պաշտեմ այս սիրուն արարածը, Ներսես, զի անոր պատճառավ հնչեցիր ինձ երեկ առաջին խոսքերն որք զհոգիս այնչափ հրճվեցուցին։

Մեր երկու երիտասարդներն իրենց սիրային խոսակցությունն բավական ժամանակ շարունակելեն վերջը՝ Ներսես