Տիկինը գիտեր թե յուր սիրահարն ազգական էր վարժուհվույն. և ի պատիվ անոր ոչ միայն չքամահեց զօրիորդն ի ներկայության անոր այլ տեսակ մի քաղաքավարություն մ՚ալ ունեցավ նկատելով մանավանդ պատկառելի վարմունքն երիսասարդին աղջկան նկատմամբ։
Արաքսիա կը մահանար հաստատելով Սիսակի այցելությանց բազմանալն օր ավուր, մինչև գրեթե հանապազօրյա դառնալու աստիճան։
Ներսես ոչինչ գիտեր այդ հարաբերությանց մասին, և ոչինչ՝ երիտասարդին ունեցած կապերուն վրայոք Վարդանույշի հետ։
Մեն մի անգամ որ վարժուհին կը հանդիպեր յուր ազգականին՝ կուղղեր նմա ակնարկ մի լի դառն ու պերճախոս հանդիմանությամբ։ Երիտասարդը կզգուշանար ենթարկվելե այդ լուռ կշտամբանաց, զի թեև անսանձ սիրո հորձանաց մեջ էր ալեծուփ, հանդերձ այսու ներքին տկար ձայն մի կը բողոքեր մերթ ընդ մերթ Վարդանույշի նկատմամբ ըրած անհավատարմաթյանը դեմ, և զնա կերպով մի լքման դատապարտած լինելուն համար։ Իսկ Արաքսիա կը ներկայանար յուր աչաց իբր անձնավորությունն իսկ դատապարտության։
Վարժուհին հոգվովն կը փափագեր առանձին տեսություն մ՚ունենալ Սիսակի հետ. բայց ի՜նչ եղանակավ կրնար հաջողիլ առանց տիկնոջ կասկածներն զարթուցանելու, նամանավանդ երբ հանցավոր երիտասարդը խույս պիտի տար անշուշտ այդ տեսության առթեն։
Անակնկալ պարագայի մի բերմամբ տիկինը պարտավորեցավ օր մի դուրս ելնել տունեն, և յուր վերադարձին իմացավ թե յուր սիրահարն եկած էր, և թե նույն միջոցին պարտեզն էր՝ օրիորդին հետ միատեղ։
Տիկինը դժգոհություն զգաց այդ տեսակցության մասին, թեև ոչինչ ուզեց հայտնել յուր տարփածուին։ Մոտեցավ անձայն դեպ հայն վայր ուր երկուքը միատեղ նստած էին ծառի մի ներքև՝ հեռու երկու տղաքներե։ Եռանդոտ ու հուզյալ կերպիվ