— Ես կը խոստանամ քեզ ինչ որ ուզես, բավ է որ այսօր, գոնե վաղը անպատճառ ինձ պատասխան մի բերելու հոժարիս է։
— Պիտի ջանամ, սիրելի՛ս, զա մեն ինչ գործել զքեզ գոհ ընելու համար։
– Ո՛հ, կարծես թե պիտի մեռնիմ սրտահուզութենես։
– Տե՛ս, ինչպե՜ս այտերդ հրաբորբոք են․ եթե չհանդարտիս, հոգիս կը վիրավորես։
— Ամեն կամացդ կը հպատակիմ, Արաքսիա՛, միայն թե վերադարձնես ինձ զՍիսակ։
— Սակավ ինչ համբերե։
— Ուրեմն այսօր իսկ զինքն պիտի տեսնես։
— Պիտի աշխատիմ առ այդ։
— Անոր պատասխանը կրնա՞մ ընդուիլ այսօր։
— Այդ անհնար է, Վարդանո՛ւյշ։
— Իսկ վա՞ղն առավոտ։
– Գուցե։
— Կը հայցեմ քեզմե, ապահովե՛ զիս, խոստացիր մանավանդ կանուխ գալու, զի հյուծիլս կզգամ։
— Ամեն ճիգ պիտի թափեմ վաղը առավոտ գալու։
— Ավա՜ղ,— գոչեց Վարդանույշ,– քանի՜ մաշեցուցիչ ժամեր, քանի մահաբեր վայրկյաններ պիտի անցնին մինչև այն տենչալի րոպեն որ զքեզ հոս պիտի բերե վերստին․ պիտի ապրի՞մ արդյոք մինչև վաղն առավոտ։
– Տե՛ս,– ըսավ Արաքսիա,— ո՛րչափ հույսերուդ կատարման մերձենաս, նույնչափ անհամբերությունդ կը սաստկանա։
– Սիրող սրտի վիճակն է,— պատասխանեց կույսն սիրակեզ։
– Սակայն ըսե ինձ, Վարդանո՛ւյշ, ծնողքդ վերահասու չեղա՞ն արդյոք քու հիվանդությանդ բուն պատճառին։
– Ամենևին, սիրելիս։
— Զարմանալի՜ բան։
– Տե՛ս ինչ կա մեջտեղ։ Հարուստ երիտասարդ մի, զոր կը ճանաչեմ, կուզեր զիս ի հարսնություն։ Ես բնականապես մերժեցի զինքը, մայրս ջանաց զիս համոզելու, համառեցավ