— Ամեն պարագայի մեջ կատակն ախորժելի չէ վստահ եղիր։ Եվ եթե ներես ինձ՝ խորհուրդ կուտամ քեզ որ առավել խնայողությամբ խելք բանեցնելու ջանադիր ու քիչ մ՚առավել սիրտդ կրթելու տրամադիր լինիս։
— Պատրաստվիմ ուրեմն այս գիշեր բարոյականության վրա դասախոսություն մի լսելու,— ըսավ Սիսակ քիթը բերանը ծռմռտկելով։
Վարժուհին ընդհատելով յուր ազգականին խոսքերն ըսավ․
— Ուրեմն այս գիշեր, ի տեսություն։
Եվ փողոցին դռնեն ընդ փույթ ներս մտնելով տղայոց քով գնաց։ Երկու հրեշտակներն զինքն ընդունեցին անհնարին ցնծությամբ, ու անոնց գգվանքներն սփոփեցին մասամբ յուր հոգվույն տագնապը։
Տղայք արշալույսն են մարդկության։ Բնությունն ուրախ լինի թե տխուր՝ այն կը փայլի անկասկած նույնչափ կենաց որչափ ավերակաց վրա։ Կյանքն ինչպես ավերակը լուսո ազդեցության կենթարկվին. առաջինն առավել կը գեղեցկանա կենսական հանգամանոքն, իսկ մյուսն առավել խորհրդավոր վսեմությամբ կը տարածվի յուր մահվան մեջ։
Սպասե՜լ։ Ի՜նչ անձկություն սպասելուն մեջ։ Կարծես թե մարդս մեծ դղրդմամբ կը ցնցե բոլոր զանգակներն յուր սրտին և բանականության, և եթե հայնժամ արյունը յուր շրջանը փութացնելով կսպառնա խորասույզ ընել հախուռն ընթացքին մեջ ամեն գործիք զգալու և մտածելու, այնչա՛փ սիրտն ուժգին կը տրոփե, և այնչա՛փ գլուխը շփոթ մտածությանց անընդհատ հաջորդությամբը կը կարծե ցնորիլ։
Սպասե՜լ։ Ժամանակը կարծես խարիսխ նետած տարածության մեջ կը հանգչի, մինչ անհամբեր հոգին ակնդետ կը հյուծի, և կսպասե որ ժամերն իրենց կասեցուցած ընթացքը շարունակեն, հառաջ քայլեն, ընթանան, մինչև որ հնչե տենչալի վայրկյանն որ մեր երազոց իրականությունն հաստատե։
Սպասող անձն հանդեպ իրեն կը տեսնե բարդվիլն ամեն