Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/537

Այս էջը հաստատված է

խոչընդոտից, վտանգաց և ակնկալությանց, որք իբր թումբ կը կանգնին ընդդեմ յուր տենչանաց։ Ալետանջ հոգին կընդհարկանի այդ թումբին դեմ, հետս կընկրկի վիրավորյալ, վերստին հառաջ կը դիմե հուսահատ՝ դարձյալ նահանջելու համար արյունլվա, մինչև որ այդ կենաց ու մահվան խնդրույն մեջ ոգեսպառ կենա հոգին յուր անկարողության մեջ թաղված։

Վարդանույշ հիմարելով կսպասեր. թվեր իրեն թե կյանքն հինքն կսպառեր, աչնչափ արագորեն կընթանար յուր շրջանին մեջ։ Ցորչափ Արաքսիա յուր քովն էր, կը կարծեր թե նա հաշտության ոգին է որ առ ինքն պիտի վերադառնար ձիթենյաց ճյուղն ի ձեռին։ Թվեր իրեն թե նա ավետաբեր հրեշտակն էր որ պիտի գոչեր «Ահավասիկ քեզ կը վերադարձնեմ սիրահարդ»։

Բայց երբ Արաքսիա հեռացավ՝ կասկածն և վհատությունն իրենց մահաբեր իրականությամբն եկան կանգնեցան հանդեպ Վարդանույշի։

Աղջկան արյունն հուր բոց կը թավալեր պայթում սպառնալով, և հուսահատության մեջ կը մխիթարվեր այն դառն մտածությամբ թե մահը գոնե կը մնար իրեն իբրև վճռողական դարման, եթե Սիսակ լքաներ զինքն։

Կուզեր, կը ճգներ ինքզինքն հանցավոր հանդիսացնելով յուր աչաց առջև՝ զՍիսակ արդարացնել անբացատրելի անտարբերությանն համար յուր նկատմամբ։ Զանձն յուր կը քններ, կը դսրովեր, կը դատապարտեր, զյուր սիրելին անբասիր ընելու համար։

Անուրանալի է որ սիրահար մի կը մոռնա զյուր անձ՝ պաշտած էակին համար, քանի որ ուժն ու կյանքն անկե կը քաղե։

Վարդանույշ սիրո ալեկոծության մեջ կը տարուբերեր ու կը կարծեր թե յուր բարեկամուհվույն բերնով կենաց վերջին հնչյունը պիտի արձակվեր իրեն համար։ Նույնիսկ երբ կենսատու հույսն անոր սրտին ու մտաց քաոսին մեջ վայրկյան մի լույս կը տարածեր, այդ սփոփարար շողն անգամ կարծես զինքը պիտի շանթահարեր, այնչափ յուր ներքին վիճակը հուսահատական էր։