Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/547

Այս էջը հաստատված է

սրտի մի դեմ որ ամեն զդոն խոբհրդոց ականջ կը գոցեր։ Ոգեսպառ եղած տքնութենե, ու ևս առավել այլ և այլ հուզումներե այդ գիշերվան, անկողին մանելով քնացավ անմիջապես։

ԳԼՈԻԽ ԼԱ.

Վարժուհին չէր գիտեր սակայն թե յուր գիշերային տեսությունը վկաներ ունեցած էր։ Երբ նա կերթար ընդունիլ զՍիսակ, ոտից քայլերն որչափ ալ թեթև լինեին աննշմարելի չանցան տիկին Աբգարյանե։

Մինչդեռ երիտասարդուհին տան տիկնոջ սենեկին առջևեն անցնելով կրկին զգուշություն կըներ քայլիցը ձայնը ևս առավել հեղձամղձուկ ընելու, հանդերձ այսու միջոց մի ճռնչյունը տախտակին որուն վրա կը կոխեր, ուշադրությունը գրավեց տիկին Աբգարյանի որ արթուն էր նույն պահուն, որ անհանգստությամբ կուսումնասիրեր վարժուհվույն նախորդ օրվան բացակայության պատճառը։ Կը մտածեր թե գուցե դավ մի պատրաստեր նա զյուր հոմանին իրմե հեռացնելու համար դարձյալ, ինչպես որ ապացույցն ունեցած էր, մինչդեռ աղջիկը պարտեզին մեջ առ այդ կաշխատեր Սիսակի հետ տեսնված ժամանակը։

Տիկին Աբգարյան հետաքրքիր լինելով ստուգելու թե ուսկից կուգար լսած ձայնը, տեղեն ցատկեց անմիջապես, դուռը բացավ անձայն, ու տեսավ վարժուհին որ ճրագ ի ձեռին վար կիջներ։ Սանդուղները բոլորաձև լինելով տիկինը կեցած տեղեն մինչև բակը կը տեսներ։ Հետևապես ականատես եղավ օրիորդին գրեթե մեն մի քայլին, անոր վերադառնալուն Սիսակի հետ, ու մասնավոր խուցի մեջ առանձնանալուն։

Երբ տիկին Աբգարյան ճանչցավ զյուր սիրահար, հոգին մռնչեց վայրենորեն, և այնպիսի սրտմտություն մ՚զգաց ընդդեմ աղջկան որ եթե հնար լիներ հոշ հոշ կըներ զայն նույն միջոցին։ Անմիջական վրեժ երդվավ, և խոստումն իրոք կատարեց։

Երբ տեսավ թե ո՛ր սենեկին մեջ մտան անոնք, մթության մեջ առ խարխափս քայլելով մոտեցավ փոքրիկ սենեկին ուր