հայրն առաջիններեն մին էր գործի երթալու, և հետինը յուր գրասենյակը թողլու։ Պ. Աբգարյանի համար կենաց գլխավոր պայմաններեն մին էր զբաղիլ, հառաջադիմել, հարստանալ։ Որչափ յուր հարստությունը կը զարգանար, նույնչափ ալ յուր արժանավորության վրա կը հաստատվեր, ու օրինավոր գոհունակություն կզգար անդուլ ջանիցն հաջողությունը նկատելով։ Աշխատությունն յուր մեծագույն զբոսանքն էր, անով կը բավականանար, ու այլոց կը թողուր կենաց այլ և այլ վայելքը։
Պ. Աբգարյանի որդին պատճառելով նախընթաց օրվան հեռագրալուրի մի գալուստը, իմացուց հորը թե յուր ներկայությունն անհրաժեշտ էր ի Մանչեսթըր․ և հույս տալու համար գործի վերաբերյալ մանրամասնությանը վրայոք հաշիվ տալու հարկեն, ու կասկածելի երևալու վտանգեն, փութաց հեռանալ ծնողքեն առարկելով ուղևորությանն համար կատարելիք քանի մի հարկավոր արարողությունները:
Պ. Աբգարյան զարմացավ յուր որդվույն հանկարծական ճամփորդության վրա. բայց կատարյալ վստահություն ունենալով անոր թե լրջամիտ խորհրդոց և թե խոհեմության վրա, մակաբերեց թե այդ անհապաղ չուն անհրաժեշտ էր անշուշտ։ Ու թեև սաստիկ ցավեցավ երիտասարդին հեռանալուն համար, մխիթարվեցավ սակայն մտածելով թե գործերն ամեն բանե հառաջ էին։
Մինչդեռ Ներսես ամեն սիրո հոդ ջախջախելով՝ Արաքսիայի սիրտը պիտի հոշոտեր, ողորմելի աղջիկն անգիտանալով իրեն հասած աղետքը, կանուխ գնացած էր Վարդանույշին հոգին կենդանացնելու, Սիսակի մոտակա այցելության լուրն հաղորդելով անոր։
Թեև վարժուհին ոչ նպաստավոր և ոչ ալ խիստ աննպաստ կերպիվ ներկայեց երիտասարդին հեռանալու պատճառն, օրիորդ Երանյան հաջողեցավ զՍիսակ կատարելապես արդարացնելու սիրահարաց հատուկ ճարտարությամբն, ու մինչև անգամ ամուսնությունը փութացնելու պահանջողության մեջ