Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/556

Այս էջը հաստատված է

Արաքսիա թեև քաղաքավարությամբ կը վարվեր սպասավորաց հետ, ասոնք իրեն դեմ հակառակության ոգվով լի էին, և ամեն առթի մեջ այդ հակառակությունը կը հայտնեին։

Ուստի անմիջապես որ օրիորդն սթափեցավ՝ աղախինը փութաց սենեկեն մեկնիլ մրմռալով «ո՞վ գիտե ինչ ունի»։ Բայց հեգ աղջկան առաջին մտածությունն եղավ փնտրել այն նամակն որ զինքը շանթահարած էր։

Տիկին Աբգարյան առանց ումեք ուշադրությունը գրավելու կարդացած էր զայն և վերստին նույն տեղը թողած, իբր թե ոչինչ տեսած լիներ։

Ուստի տղաչք թուղթբ գետնեն վերցնելով մատուցին վարժուհվույն։ Դողդոջուն ձեռամբ առավ զայն թշվառ արարածը և պահեց երկյուղածությամբ։ Իմանալով տան տիրոջ ներկայությունն սենեկին մեջ մինչդեռ ինքն նվաղյալ էր, մեծ անձկությամբ տեղեկացավ եթե կարդացած էր նա յուր նամակը։ Տղայք ոչինչ տեսած էին, որով հաստատեցին թե իրենց մայրն ոչինչ տեսած էր։

Աբաքսիան այնչափ տկարություն կզգար որ անկարող էր տեղեն շարժելու։ Թշվառ աղջկան կենսական գործիքը փշրված էր կարծես։ Երկու քույրերը՝ երկու մաքուր սիրո աղբյուրները, իրենց գթովն ու խնամքովը կը ջանային վերակենդանացնել զվարժուհին։ Աղավնի կը հարցներ թե մի գուցե եղբորը նամակն այդչափ հուզմունք պատճառած էր իրեն, և կը զարմանար որ նա երբ այնչափ բարի էր, կրնա՞ր այդչափ վիշտ պատճառել իրենց սիրեցյալ օրիորդին։

Բաչց վարժուհին կը ջանար հավտացնել անոր թե չէր Ներսես պատճառ յուր անհանգստության, և թե առավոտուն մեծ սրտահուզություն մ՚ունեցած էր մինչդեռ բացակա էր, և որուն հետևանքն էր յուր նվաղումն։ Տղայք կը հավատային այդ զրույցին, անիծելով իրենց օրհնյալ բերնով նույնիսկ եղբայրն այն զոր կը պաշտեին։

Բայց Արաքսիա կարգիլեր այդ անեծքը վախնալով կարծես թե անմեղության անեծքը չար ներգործություն մ՚ունենար իրեն այնչափ պաշտելի եղած անձին վրա։

Ննջելու և լռության պետքն առարկելով՝ վարժուհին խնդրեց աշակերտուհիներեն որ անցնին յուր գտնված խուցին կից