և ընդ փույթ վերադառնալու խոստմամբ, Արաքսիա կառք մի բերել տվավ ու մեկնեցավ ծնողացը տունը՝ վերադառնալու համար։
Այն ինչ տեսավ տիկին Վարսամյան յուր դստեր նվաղյալ վիճակն այլայլեցավ ուժգին։ Բայց Արաքսիա յուր քաղցր ժպտովը մխիթարեց զնա հաստատելով թե զգացածը ծանր բան չէր, ու պարզապես հետևանք էր անախորժ դեպքի մի, կըսեր, որ տան մեջ տեղի ունեցած էր և իրեն հուզմունք պատճառած։
Հավատացին ծնողքն այդ զրույցին։ Եվ մինչ գրեթե ժամե մ՚իվեր մորը գուրգուրանաց առարկա էր Արաքսիա, ահա տիկին Աբգարյանի սպասավորը նամակ մի կը բերե, և թողլով զայն կը մեկնի անմիջապես։
Այլադունեցավ կույսն, գուշակեց դժբախտությունն որ իրեն կսպառնար, ու անհամբերությամբ բանալով թուղթը կարդաց հետևյալ տողերը.
«Տիկին Աբգարյան կիմացնե Արաքսիա վարժուհվույն՝ թե յուր անվայել վարմունքին պատճառավ ոչ ևս կրնա պահել զնա տանը մեջ, և թե սույն վայրկենեն ազատ է նա ուրիշ տեղ փնտրելու»։
Հանցավոր կինը կապտակեր զանմեղ աղջիկն, երբ սա ամենայն իրավամբ կրնար հարվածել զնա պարսավելի վարուցն համար։ Ինչպես ամեն թեթև կին որ հանդուգն հանձնապաստանությամբ ուրիշները մեղադրելով զանձն յուր անբասիր ընել կը փորձե, և պատվո ջերմ նախանձախնդիր ներկայանալ կաշխատի, նույնպես կը հանդիսանար և տիկին Աբգարյան։ Որչափ մարդիկ խստապահանջ լինին տյլոց նկատւթյամբ, նույնչափ ներողամիտ են իրենց համար․ և որչափ խորամանկ լրջմտությամբ հասարակաց գործոց դատավոր կանգնին նույնչափ կը կարծեն թե այլք բթամիտ են ու անկարող զիրենք հասկնալու և դատելու համար։
Թեև Արաքսիա յուր տիրուհուն հետ չէր անցըներ ժամանակը, սակայն տեսածներեն կը մակաբերեր թե բարոյականության տիպար մի լինելու չէ անշուշտ նա։ Բայց քանի որ ինքն տիկնոջ հետ գրեթե վերաբերություն չուներ, ու տղայոց նվիրած էր յուր սերն և Ներսեսի մոտ կապրեր, փույթ չէր բներ տան տիկնոջ վարմունքը մանրամասնաբար ուսումնասիրելու,