կասկածը զարթուցանելու, հուսադիր լինելով երիտասարդին սիրտը վերստին շահիլ ամեն թյուրիմացության հետք ջնջելով, և այսու եղանակավ ավելորդ սրտահուզություն խնայել ընտանյացը։
Վարժուհվո ծնողքն ոչ միայն չցավեցան տիկին Աբգարյանի կարգադրության վրայոք այլ չափազանց ուրախացան իրենց դուստրը քովերնին պահելու հուսով։ Ապահով էին որ իրենց փեսայացուն հրաման պիտի չտար Արաքսիայի ուրիշ ընտանյաց քով իբր վարժուհի երթալու, որով իրենց զավակը պիտի պարտավորեր ընդունելու այն նյութական նպաստը զոր միշտ համառած էր մերժել ընտանյացը համար։
Բայց այդ գոՀունակության ցույցերուն շուտով վերջ գրավ Արաքսիա Հայտնելով թե ինքն ոչ երբեք նպաստ կընդուներ մաըդե մի որ յուր ամուսինր չէր տակավին։
— Մեծ ենք,— կըսեր աղջիկն,— ցորչափ մեր աշխատությամբ կապրինք. զի այնու եղանակավ անկախ դիրք մի կը ստանա մարդն ընկերության մեջ ու բարձրահոն կը քայլե։ Ընդունող ձեռքը կորագլուխ քայլելու դատապարտված է, և ես, մա՛յր, կզգամ որ նույն օրն որ արժանապատվությանս վրա կոխեմ, նույն օրեն ես ինքս լինելե կը դադրիմ։ Եթե անձս չհարգեմ նախապատիվ կը դասեմ մեռնիլ։ Երբ մարդս յուր ընթացքեն գոհ է, ամեն դժվարությանց կը դիմադրե և ամեն աղետից կը հանդուրժե։
Արաքսիայի խոսելու եղանակը շատ իսկ կը հայտարարեր թե իրեն դեմ հակառակիլն ավելորդ էր այս մասին։ Հառաչեց պ. Վարսամյան, իսկ լուռ կեցավ տիկինը, զգուշանալով յուր ատելությունն հայտնելու վարժապետության պաշտոնին դեմ որուն շնորհիվ շքեղ փեսայացու մի կակնկալեր։
Տառապյալ բայց արի աղջկան առաջին մտածությունն եղավ Ներսեսի անմիջապես նամակ գրել յուր վարմունքն արդարացնելու համար և ցայդ խորհուրդ գործադրեց իսկույն։ Ուստի առանց բնավ հայտնություն մ՚ընելու Սիսակի ու Վարդանույշի վերաբերող հարաբերությանց վրայոք, երդում ըրավ առաջի երկնից որ յուր վարմունքը՝ թեև դատապարտելի կրնար թվիլ զանազան պարագաներու մեջ, պատվավոր էր սակայն և գնահատելի ըստ ամենայնի, և թե զայդ գուցե քիչ