Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/569

Այս էջը հաստատված է


գործադրությունը կատարել և զայդ շատ իսկ հաստատեց Ներսես. զի հակառակ յուր անդուլ ճգանցն՝ Արաքսիայի պատկերը սրտեն ջնջելու, այդ պատկերն ամրապինդ կը կենար գրաված տեղին մեջ։ Իզուր Ներսես տեսած նորանոր տեսարաններեն, ծովուն անհունութենեն, ճամփորդության բազմազբաղ դեպքերեն օգտելով՝ կաշխատեր անպատճառ մտացն ու զգացմանցը տարբեր ուղղություն մի տալ. իզուր կը մտածեր թե խաբված էր և մատնված. կարծես թե ներքին ձայն մի կը բողոքեր իրեն դեմ անպարտ աղջկան դատը վարելով։

Վերշապես Ներսես հասավ Մանչեսթըր։ Դժբախտությանն առաջին օրեն իսկ կորոճար վաճառականության ձեռնարկին մասնավոր ուղղություն մի տալ, ընդլայնել ըստ կարելվույն գործողությանցն ասպարեզր, հոգնեցնել միտքը, մաշեցնել զգացումները, միով բանիվ թաղել լիովին յուր անցյալն։ Առանձին էր սենեկին մեջ, առանձին էր հիշատակացն հետ, և որչափ ջանք կըներ մտքեն հեռացնել յուր անցյալ երջանիկ օրերուն գաղափարը, նույնչափ հանգետս հոն կը վերադառնար, և անիծելով յուր դառնությանց հեղինակը՝ կը պաշտեր զայն սակայն։

Այն ինչ տեղավորված էր վարձած սենեկին մեջ քանի մի ժամերե ի վեր և ահա կը հասնի իրեն նամակ մի որ իրեն հետ ճամփորդած էր նույն շոգենավով։ Կը նայի գրին, կը ճանաչե զայն, կը հասկնա Արաքսիայեն լինելը, կը զարմանա, դողդոջուն ձեռամբ կը բանա պահարանը, կընթեռնու նամակը, սիրտը կը տրոփե, կը տկարանա, պատրաստ է հռչակել զյուր սեր, երբ հանկարծ աչացն առջև կը պատկերանա Արաքսիա որ կառաջնորդեր Սիսակի գիշերվան մթության մեջ։

«Մատնությո՜ւն, սև՜ մատնություն» կը գոչե, թուղթը կտոր կտոր ընելով։ Կը տեսնե նաև թե աղջիկը թող թե չէր ուզած լուսաբանել յուր գիշերային ժամադրության խնդիրն, այլ ամենափոքր ակնարկություն մ՚անգամ չէր ըրած այդ մասին։ Կասկածներն ևս առավել կը զորանան, դառնությունը կը հսկայանա։

Երիտասարդին հաշտարար վայրկենական տրամադրությունքը տխուր անդրադարձություն մ՚ունեցան, զի դառնությունը