Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/582

Այս էջը հաստատված է

երթալ առ Վարդանույշ, զայն բացարձակ աղետքե մի ազատելու դիտավորությամբ, ինչպես որ անկեղծորեն կը հավատար նա։

ԳԼՈԻԽ ԽԱ.

Երեք շաբաթներ անցած էին ու տակավին Արաքսիա լուր չէր առած Ներսեսեն. հայտնի էր որ նա պատասխանելու դիտավորություն չուներ։ Երիտասարդուհին կը հալեր, կը մաշեր ինքնիրեն. և յուր դժնդակ վիճակն առավել ևս կը ծանրանար մոտակա չքավորության տեսարանով, քանի որ փոքրիկ գումարն այն որ յուր խնայողության արդյունքն էր, սպառելու մոտ էր։ Ինչպե՞ս կրնար հանձն առնուլ ականատես լինելու վերստին յուր ծնողաց զրկման ենթարկվելուն․ մանավանդ որ խեղճ հայրը հանգիստ գտած էր նույն օրեն որ տիկին Վարսամյան զՆերսես փեսա ունենալու հույսն ունենալով՝ զնա խայթելե դադրած էր։ Ծերունին բազում հաճույքներ վայելած էր ևս յուր փեսայացուին ղրկած ուտեստի այլ և այլ նվերներով՝ որոնց նկատմամբ Արաքսիա հակառակություն չէր ըրած, թեև ուժգին ընդդիմացած էր ոևէ դրամական օգնություն ընդունելու ծնողացը տան մատակարարության համար, յուր խոսնայրին կողմանե։

Իսկ նույն պահուն ոչ միայն զրկված էին Վարսամյանք այդ նվերներեն որք ծերոց համար կենաց գլխավոր հաճույքներեն մին են, այլ գուցե հարկավորն իսկ չունենային ընդհուպ։

Սրտահար կույսը կը պարտավորեր՝ գոնե որչափ ժամանակ որ կարելի էր, ծածկել ծնողքեն իրենց երազած գեղեցիկ ապագային ոչնչանալը։ Բայց եթե այդ մասին առժամանակյա դարման մի կը գտներ, ոչ այնպես էր նյութական պիտոյից նկատմամբ։

Երբեք այնքան սիրելի և սփոփիչ չէր երևցած Արաքսիայի աշխատության գաղափարն. անով մասամբ կը վերականգներ և ուժ կզգենուր կենաց դժվարին դաշտին մեջ մարտնչելու՝ իբրև ձախորդության քաջ զինվոր։ Կր մտածեր թե ո՞ր եղանակավ հնարավոր էր նոր աշխատության դուռ մի բանալ անձին,