Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/59

Այս էջը հաստատված է

գիտես թե բախտն անգութ եղավ ինձ համար, և ինձմե ամենայն ինչ հափշտակեց թողլով միայն դուստր մի, հրեշտակ մի, որ հանձնեց մայրենի խնամոցս և սիրույս․ ես անոր ստացվածքն եմ, և պետք է որ անոր համար ապրիմ միայն այսուհետև»։ «Լավ, ըսավ, փոխանակ մեկի երկուք կըլլանք զավակդ սիրելու, երկուք՝ զքեզ պաշտելու․ և ինչ որ բախտը կորզեց քեզմե, ես պիտի վերադարձնեմ իմ գորովովս․ ըսե՛ միայն որ կը սիրես զիս, Մայտա՛»։ Հեծկլտանք մի և մեկ նայվածքս բոլոր պատասխանս եղան։ «Ապրիս, գոչեց, շատ իսկ բարեբաստիկ եմ քեզ նման հրեշտակե սիրվելուս համար․ քեզ կը նվիրեմ կյանքս, թո՛ղ երկինք վկա ըլլան խոստմանս»։ «Երդում ըրե նաև, ըսի, անձնվեր եղբայր մ՚ըլլալու ինձ համար և հարգելու զիս իրրև կին, ու առավել ևս իբրև մայր որ զավակին անմեղության գանձապահն է»։ «Կերդնում, պատասխանեց, եղբայր մ՚ըլլալ քեզի համար մինչև այն օրն որ պիտի զոհեմ քեզ բոլոր կյանքս իբրև ամուսին»։

Երկու սիրահար հոգիներու հորդությունն, անոնց հառաչանքն և սրտին բաբախումներն հավիտենականությունը միայն կրնա ի հաշիվ առնել։ Բաժնվեցանք իրարմե վերջապես, բայց սիրտս Տիգրանա պատկերն հետը տարավ։ Ապուշ դարձած էի, և իբր հիմար երջանկության ովկիանոսին մեջ ալեծուփ կը տատանեի։ Այն բարեբաստ ժամեն ի վեր ամեն գիշեր զիրար կը տեսնենք, բնությունը վկա ունենալով միայն մեր սիրույն և զաստված խորհրդակից։


Տիկին Սիրա առ Մայտա

Երջանիկ ես, և ես ալ քեզմով։ Երբ սիրտը գոհունակությամբ լի է ամենայն ինչ ներդաշնակություն և շող թվի։ Տիգրան քեզ նկատմամբ ընդարձակ կրակարան մ՚է որ զքեզ ջերմությամբը կողողե․ վայելե՛ ուրեմն բարեբաստությունդ և մի՛ ցրվեր ընդ վայր անոր մասունքն։

Ես ալ ունեցա երբեմն ծնողք որ կը պաշտեին զիս, ամուսին մ՚ որ կը գուրգուրար վրաս, զավակ մի զոր անհուն սիրով կը սիրեի. արդ առանձին եմ իբրև երկնահայաց և տերևազարդ

37