Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/591

Այս էջը հաստատված է

Տենդը զինքը գրաված էր, քայլեց արագորեն, հասավ տան դռան առշև, ուժգին ցնցեց զանգակը, չվան մի քաշվեցավ ներքնապես, դուռը բացվեցավ, ներս մտավ աղջիկը փութով, դուռը գոցեց, վեր ելավ, և տեսավ որ պ. Վարսամյան առանձին էր, զի կինը դուրս ելած էր։

Վարդանույշ ուրախացավ այդ դեպքեն հուսալով օգտիլ ծեր մարդուն պարզմտութենեն։ Հայց իզուր հարց ու փորձ ըրավ, իզուր մանրամասնությանը մեջ մտավ, ոչինչ իմացավ, ոչինչ հասկցավ, եթե ոչ Արաքսիայի յուր անկեղծ բարեկամուհին լինելը։

Վարդանույշ կարծես սիրտ առավ ծերունվույն անկեղծ խոսակցութենեն, և ոտք ելնելով հրաժեշտի ողջույնը տվավ նմա և մինչ կանցներ Արաքսիա յի սենեկին առջևեն՝ գուցե նախանձու գաղտնի դրդմամբ, ներս մտավ առանց ինչ որոնելը գիտնալու․ գնաց մերձ խոնարհ գրասեղանին, նշմարեց անդ այլ և այլ գրյանք, ու անոնց մեջ տեղեն դիտեց թե նամակի մի ծայրը դուրս կելներ։ Սիրտ ի թունդ մոտեցուց դողդոջուն ձեռքերն անոր, բացավ, կարդաց, և քիչ մնաց որ նվաղեր։

Այդ թուղթն տիկին Աբգարյանի առ Արաքսիա գրած նամակն էր։ Կասկածանաց տեղի այլ ևս չէր մնար ուրեմն, մտածեց հեգ աղջիկն, յուր դժբախտությունը լիուլի հաստատված էր։ Առավ զայդ նամակ, գրպանը դրավ, և դարձավ ի տուն մահը հոգվույն մեջ կրելով։

ԳԼՈԻԽ ԽԴ.

Երբ Իսկուհի հաղորդեց տիկին Աբգարյանի յուր հաջողությունը Վարդանույշի քով՝ դրուժան կինը ցնծաց ի սրտե։ Եթե ուրիշներն իրեն վնասելու զբաղյալ էին՝ գոնե ինքն անոնց ջանքն ապարդյուն կըներ իրապես կործանելով զանոնք։ Ուրիշներն իրմե կը հեռացնեին յուր սիրահարն, և ինքն ուրիշներու սիրահարները կը հալածեր փոխադարձաբար։ Ինքը լքյալ էր, է՞ր ուրեմն ուրիշներն ևս չլքվեին, կը մտածեր։

Չար հոգիները կր մխիթարվին այլոց թշվառությամբ ու աղետքներ բարդելով կը հրճվին։ Ուստի տիկին Աբգարյան