Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/61

Այս էջը հաստատված է

ստորնահարկն իջնա. բայց այդ դժվարին աշխատությունը հսկայական մրցումն է գիշերվան՝ ընդդեմ արշալույսին. և մինչև այս վերջնույն հաղթանակը տանիլը քանի՜ զոհեր պիտի թավալին արդյոք գիշերվան ծոցույն մեջ, ավա՜ղ։ Մեն մի աղանդ որ կը ծնանի, նոր իմն վիհ մ՚է րնդ մեջ ազգաց, նոր գերեզման մարդկության համար։

Իսկ անիրավության գալով ամեն ուրեք տեսա զորությանը որ կը հաղթահարե իրավունքը, նկատեցի տերն և ստրուկը, նշմարեցի այրն՝ իշխող, կինը՝ գերի: Մարդն՝ անիրավության ներքև ճնշվելով գլուխը կը խոնարհեցնե, հառաջ կը քայլե, տիրոջն համար կ՚աշխատի, անոր համար կը վճարե, անոր համար քրտնաթոր կը հեծե, կը հառաչե, երբեմն կը զայրանա, կ՚ստամբակի, ի վեր կը կանգնի վայրիկ մի, և հետո դառնալով կ՚անցնի կերթա։

Իսկ կնոջ գալով՝ շղթաներուն շաչյունը լսելով ապրեցավ մինչև ցարդ առանց երբեք զանոնք խորտակելու փորձն ընելու. նա կը ձնանի ստրուկ, կը մեռնի ստրուկ։ Մինչ ծաղկահասակ աղջիկ` անմեղություն մ՚է զոր կը պաշտեն խաբելով։ Մինչ ամուսին՝ շղթաներն առավել ևս կը ծանրանան իրեն համար, ամենահզոր տեր մ՚ունի, նա գերի է, խիստ օրինաց խարազանն յուր գլխուն վերև կը շաչե անընդհատ։ Կինը կը ջանա այդ բռնաբարությունը շնորհքներովը թեթևցնել, ստությամբ և խորամանկությամբ տիրոջը վրա իսկ տիրելով։ Այս ընթացքը հետևանք է բռնության, հետևանք է երկու դատված հավասար ուժերու որք նախասահմանված են միատեղ գործելու, և որուն մին արգիլված, ճզմված կը գտնվի։ Փոխանակ այն ներդաշնակության որ երկու միացյալ ուժերեն պիտի գոյանար, շփոթություններ, ալեկոծություններ կը ծնանին որք իբրև չարադրուժ հորձանք ընկերության երակաց մեջ կընթանան։ Մայրն որ յուր աղյաց մեջ մարդկությունը կը կրե, զուրկ է իշխանութենե, իրեն վերև կը կանգնի ամուսնական իշխանությունն, այսինքն բռնավոր կարողություն մ՚որ ընտիր բանականության, փափուկ զգացման կը տիրե շատ անգամ։ Մայրը` դայակ մարդկության, փոխանակ լուսով և ճշմարտությամբ պարուրվելու, իբրև սնունդ ունի նախապաշարմունքն

39