ձևով մի որ կասկածանաց տեղի չէր տար։ — Խոստացա Արաքսիայի ոչ ևս հաճախել սույն կնոջ, քանի որ ակնկալիք ու էի պայմանավոր ժամանակի մեջ ձեր վճիռն ընդունելու, զայդ իմացավ տիկին Աբգարյան։
Ժպտեցավ Վարդանույշ ժպտով մի որ ցոլացումն էր հոգվույն բոլոր երջանկության, և զղջմամբ ու խոր երախտագիտությամբ խոսեցավ բարեկամուհվույն՝ և հաստատեց թե մայրական գորովով մի գործած էր յուր նկատմամբ։
— Ես չուզելով վերստին վերադառնալ ի տուն տիկին Աբգարյանի,— ըսավ Սիսակ,— ուխտեց ի հավատարիմ մնալ ձեզ և մեկնեցա առանց հրաժեշտ առնելու անկե։ Կերևա թե այդ չար կինն որոշած էր իմ երջանկությանս շենքը քանդել, և վախնալով թե Արաքսիա կը վերաշինե զայն՝ ճգներ է ամեն փրկարար միջոց խափանել զայն հեռացնելով ձեզմե։
— Խե՛ղճ, խե՛ղճ Արաքսիաս,— կրկնեց Վարդանույշ, և թևերն բանալով,— եկո՛ւ, եկո՛ւ, շնորհե ինձ իմ ներումս, ըսավ։
Զիրար գրկեցին երկու կույսերն իրենց արտասուքը միացնելով, իսկ Սիսակ ոտք ելնելով և խնդրելով Վարդանույշի ձեռքը, ըսավ․
— Քիչ մի հառաջ մերժեցիք զայն, իսկ արդ վերստին կը խնդրեմ երիտասարդական հանցանքիս թողությունը խնդրելով։
Վարդանույշ երկնցուց յուր ձեռքը, մինչ բոլոր անձը կը դողար անհնարին հուզմամբ։
Եվ զայն առնելով ձեռացր մեջ, Սիսակ սիրահորդ նայվածքով և սրտառուչ եղանակավ մի հարցուց.
— Օրիո՛րդ, կրնա՞մ ձեր ձեռքն ընդ միշտ պահել իմ ձեռացս մեջ։
Աղջիկն շփոթած ու կարմրած մինչ ըսելիքն կորուսած էր, ահա դուռը բացվեցավ և տիկին Երանյան որ դուրսեն ամբողջ խոսակցության ունկնդիր եղած էր, ներս մտնելով ըսավ․
— Այո՛, այդ ձեռքը այսուհետև իբր քու սեփական ստացվածքդ կրնաս համարիլ, իմ և ամուսնույս հավանությամբ, զավա՛կս Սիսակ։
Վարդանույշ գոհունակությանն սաստկութենեն կարծես կը վերածներ, մինչ Արաքսիա ուրախության արտասուք կը