Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/614

Այս էջը հաստատված է

հոգնած էր կյանքեն, վհատած, սիրո պատրանքը ճաշակած էր, բայց անկարող եղած փոխադարձ անտարբերությամբ պատասխանել ամուսնույն։ Մելամաղձային վիճակի մեջ անկավ՝ հետ որո ճամփորդություն կատարեց ընկերությամբ Արաքսիայի։

Երբ Պոլիս վերադառնալով արձակեց յուր ուղևորության ընկերուհին՝ տիկին Հարթմանյան սոսկալի դատարկություն մ՚զգաց յուր շուրջը զի պակսեցավ հոգին այն որ քույր էր իրենին՝ վշտին ազգականությամբ։ Իրենց անխոս դաշնադրությանդ մեջ յուր ցավոց սփոփանք կը գտնար տիկինն, և կը տեսնեի Արաքսիայի աչաց մեջ արգահատության և համակրանաց արտահայտություն մի որ սպեղանի մ՚էր յուր վշտահար սրտին։

Ուստի հայտնեց ամուսնույն զայդ աղջիկ իրեն ընկերուհի ունենալու բաղձանքն և նա ծափահարեց մանավանդ այդ խորհրդույն, զի նվազ խիղճ կըներ հայնժամ ամբողջ գիշերներն յուր երիտասարդ կինը թողլու տան մեջ առանձին։ Ստույգ է թե ինչ որ դրամական խնդրոց կը վերաբերեր՝ պ. Հարթմանյան խնայողություն չէր ըներ, այլ ընդհակառակն կը փափագեր կնոջը կյանքը հաճելի ընել, զի ըստ ինքյան բարի սիրտ մ՚ուներ. միայն թե իրեն անհնար էր հրաժարիլ քմահաճ և փոթորկալից վայելքներն խաղի և կնորսության, երկու անտանելի մոլությունք՝ որոնց մին արդեն կը բավե մարդուս և իրեն հարակից գտնվող անձանց թշվառությունն ընելու։ Երկու մոլությունք որ զմարդ օր քան զօր գերի կընեն, և որչափ նա կարծե խույս տալ անոնցմե, նույնչափ ավելի յուր առջև բացված վհին մեջ անսանձ կը գահավիժե։

ԳԼՈԻԽ ԾԳ.

Արաքսիա գոհ կացությամբ պիտի ապրեր տիկին Հարթմանյանի ընկերակցությամբ անոր հետ մերթ ընթեռնլով, կարդացածին վրա խորհելով և վիճելով, խոսակցելով մտերմությամբ, շրջագայելով և տնական անշշուկ կյանքը վայելելով, եթե վիճակին անորոշությունն և դառնալից կասկածներ չպաշարեին զինքը։

Տիկին Հարթմանյան լավ կզգար թե աղջիկն մեծ գաղտնիք