Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/616

Այս էջը հաստատված է

— Քեզ ինչո՞ւ պիտի հարցնե,— պատասխանեց կինն արհամարհանոք։— Զյուր եղբայր՝ զպ. Ներսես կը փնտրե շարունակ, և նա լի կրնար գալ շուտով, զի կըսեն, թե անգլուհվո մի հետ ամուսնացեր է մոտերս։

Արաքսիա այս վերջին հայտնությունը Ներսեսի նկատմամբ լսելով շանթահար եղավ, խոսքը բերնին մեջ խեղդվեցավ, և իբր հիմար անմիջապես բակը թողլով՝ գռնեն դուրս ելավ ու մեկնեցավ։

Իսկուհին աղջկան ապուշ կտրիլը նկատելով՝ հիշեց որ տիկին Աբգարյան ըսած էր իրեն թե Արաքսիան յուր աչերը մինչև ցՆերսես բարձրացնելու հանդգնած էր անգամ, և հաստատվեցավ տիկնոջ հայտնության ստուգության վրա, ինչպես համոզված էր Սիսակին վերաբերող խոստովանության նկատմամբ։

Ողորմելի Արաքսիա վերադարձավ ուրեմն տիկին Հարթմանյանի աունն, և հոն յուր խուցը մտնելով հուսահատությամբ յուր սրտին կորուստը լացավ։

Տիկին Հարթմանյան լսելով ընկերուհվույն հեծկլտանքն յուր սենեկեն իսկ, փութաց հօգնություն աղջկան, և խնդրեց անկե որ ոչ ևս ծածկե իրմե այն գաղտնիքն որուն գոյության վրա շատոնց իվեր աներկբա էր։

Ժամանակ կա որ եթե սիրտը խոստովանությամբ չհորդե ցավոց լի բաժակեն, անհնար է իրեն առանց ծանր վնասու տոկալ այդչափ բեռի։ Ուստի Արաքսիա պատմեց բոլոր յուր թշվառ անցքերը մի ըստ միոջե, յուր սերը Ներսեսի համար, Վարդանույշի դեպքերն, յուր մատուցած ծառայությունը բարեկամուհվույն տառապանաց մեջ, յուր կրած ամբաստանությունը տիկին Աբգարյանի չարության պատճառավ, և վերջապպես Ներսեսի ամուսնությունն որով ինքը կը մեռներ ապագա երանության համար։

ԳԼՈԻԽ ԾԴ.

Սիսակի նշանտվության լուրն հասած էր ականջին աղջկան պ. Գրիգորի՝ իբր ձայն բոթաբեր։ Երիտասարդուհին իմանալով վերջապես թե յուր սիրահարը զինքն կատարելապես