խաբած էր, խոստովանեցավ զամեն ինչ յուր հորաքրոջն և սա սարսափահար եղած զամեն ինչ պատմեց յուր եղբորը։
Հայրը սոսկալի հարված մ՚ընդունեցավ նկատելով թե տանը պատիվն աղարտված էր. բայց յուր ցավոց վերջ տալով՝ մտածեց ընդ փույթ գործելով ստանալ զավկին պատիվը, բռնաբարողեն խնդրելով որևէ հատուցում բարոյապես թե նյութապես, ուստի անմիջապես թողուց հայրենիքը և արտորնոք ուղևորեցավ ի Պոլիս։
Պ. Գրիգոր վաղեմի բարեկամն լինելով պ. Աբգարյանի՝ այս վերջնույն տունն օթևանեցավ ու հայտնեց անոր ինչպես և տիկնոջ՝ յուր ճամփորդության շարժառիթը։ Կիմացներ որոշապես մտադիր լինելն կամ զՍիսակ պարտավորելու յուր դստեր հետ ամուսնանալու կամ 300 ոսկի տուժելու, և կամ անոր դեմ դատ բանալու։
Տիկին Աբգարյան այս հայտնության առջև ցնծաց բոլոր հոգվովն։ Իմացած էր արդեն Իսկուհիեն յուր չար մեքենայությանց ի դերև ելնելը, բայց երդված էր նորանոր դժվաբությունք հարուցանելով արգիլել անպատճառ ամուսնությանը Սիսակի։ Կը խորհեր շարունակ թե որպիսի եղանակավ կրնար հասնիլ նպատակին, ու սաստիկ կը նեղանար հարմար եղանակ մի գտած չլինելուն համար չուր զենքերը շարժելու ընդդեմ երիտասարդին։ Բայց ահա բախտը իրեն նպաստավոր առիթ մի կը հայթայթեր, ուսկից փութաց օգտիլ անմիջապես։
Տիկին Աբգարյան լավ գիտեր թե Սիսակ դրամ չուներ, նույնչափ ևս համոզված էր որ նա գավառացի աղջկան մի հետ ամուսնանալու բնավ հակամետ չէր կրնար լինիլ քանի որ շահ մի չուներ հոն։ Լավ կըմբռներ նաև թե Սիսակ օգնություն չէր կրնար խնդրել յուր նշանածին ընտանիքեն եղելության մի համար որ իրեն համար բոլորովին աննպաստ էր։ Ուստի երիտասարդին ուրիշ միջոց չէր մնար բայց եթե կամ զգավառացի աղջիկն առնուլ ի կնություն, և կամ դատաստանական խիստ պատժոց ենթարկվիլ։ Տիկին ճանաչելով մեծամտությունը յուր նախկին սիրահարին՝ շուտ վերահասու կը լիներ թե Սիսակ անել վիճակի մեջ կը գտնվեր եթե հանձնառու չլիներ գավառացվույն