Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/619

Այս էջը հաստատված է

խորհեր թե այդ հավանականությունն իսկ հեռացնելու էր, քանի որ յուր խայտառակությունը հռչակ պիտի գտներ։

Սիսակ կատարյալ խորհրդապահություն խնդրած էր պ․ Գրիգորեն և խոստացած՝ մինչև մեկ շաբաթ յուր վերջնական որոշումն հայտնելու։

Անհնարին տագնապավ կը տատաներ մեր երիտասարդն. ի՞նչ որոշում ընել, ի՞նչ եղանակավ խաբել նախատյալ հայը մի և ի կատար հասցնել յուր երազած ամուսնությունր Վարդանույշի հետ, ամուսնություն որով հանգիստ և ապահով ապագա մի պիտի ունենար։ Կանիծեր նույն միջոցին յուր կնորսության ձգտումներն, ինչպես և կանիծեր յուր հաղթանակները կանացի աշխարհի մեջ։ Կը խոստանար անձին ապագային մեջ կանոնավոր կյանք մը վարել, եթե սակայն խույս տար նույն անգամ յուր վրա ծանրացած ահեղ վտանգեն։

ԳԼՈԻԽ ԾԶ.

Այս մտատանջության մեջ կալեկոծեր մեր կնասեր երիտասարդն, երբ ահա նամակ մի կընդունի որուն պարունակությանր տեղեկանալով՝ դյուրին է հասկնալ թե ո՛վ էր անոր հեղինակն առանց ստորագրությունը կարդալու։

«Սիրեցյալ Սիսակս.

«Տեղյակ եմ ամբողջ սիրային պատմությանդ ընդ դստեր պ. Գրիգորի, որ իմ հյուրս է։ Գիտեմ նաև անոր առաջարկած երեք պայմաններն որոնց և ոչ մին նպաստավոր է քեզ համար։

«Վստահ եմ որ նոր բարեկամներդ որոց համար զիս ուրացար, ոչ երբեք պիտի հաճին քեզմե պահանջված գումարը մատուցանելու, երբ իրենց աղջկան դեմ բացարձակ անհավատարմություն ըրիր։ Ուստի հին բարեկամուհիդ պատրաստ է՝ ուզած վայրկենիդ իսկ, երեք հարյուր ոսկի տրամադրությանդ ներքև դնել, բայց այն պայմանավ որ ամեն ամուսնական խորհրդոցդ վերջ պիտի տաս։ Այս փոքրիկ գումարն իբր բարեկամական նվեր մի կրնաս համարել իմ կողմանես։

«Նշանտվությունդ ոչնչացուր Վարդանույշի հետ, խոստացիր