Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/63

Այս էջը հաստատված է

Բայց ամեն ազատ շավիղ, ամեն մտավոր սահման, ամեն փառաց ճամփա արգիլված է կանանց. ասոնք արանց առանձնաշնորհությունքն են զորս ամբողջապես կուզեն անվտանգ պահել։

Այդ զրկողությունն արդարացնելու համար կանանց անկարողությունը կ՚առարկեն. այդ անկարողությունն ո՞վ աշխատած է արդյոք ապացուցանելու, և ո՞վ կարող Է ապացուցանել, քանի որ մինչև ցարդ կանանց նկատմամբ աշխատության դաշտ մի չի բացվեցավ. քանի որ հարկ եղած հանգամանքն չի տրվեցավ անոնց մտավոր և բարոյական կատարյալ մշակության համար։

Ուրեմն մարդիկ առանց փաստի անկարողություն մի կը հաստատեն, մանավանդ երբ պատմությունը հակառակը կը վկայե, հիշատակելով այն մեծ դերերը որ կանայք խաղացած են ամեն անգամ որ պարագաները ներած են իրենց. նամանավանդ ի նկատի առնելու է թե անոնք սույն դերերր կատարելու և ոչ իսկ պատրաստություն ունեցած էին ոչ հաստատուն գիտությամբ, ոչ փորձառությամբ, և ոչ իսկ գործնական հմտությամբ, ուսկից կը հայտնվի թե ո՛ր աստիճանի ընդունակ է կանանց միտքը զարգացման, թե ո՛ր աստիճանի կրնա բարձրանալ, և ո՛ր աստիճանի կրնան ծառայել անոնք հառաջադիմական սկզբան։

Բայց պիտի առարկեն ինձ թե ինչու՞ կինը նվաստ վիճակի կենթարկվի ինքնահոժար եթե ինքն հավասար Է արանց, և թե ի՞նչպես չի խորտակեր այն լուծն որ զինքը կը ճնշե: Եվ ես կը հարցնեմ թե բազմադարյա ստրկության մեջ ապրող Եվրոպայի ժողովուրդները նվա՞զ մարդ էին արդյոք քան իրենց հաջորդող սերունդներն, որք բռնությունը տապալեցին երբ մտավոր զարգացմամբ իրենց իրավանց վերահասու եղան։

Մեղկությունը, սովորությունը, ֆիզիկական ուժը, նախապաշարմունք և տգիտությունը կը վիժեն զմարդիկ այնպիսի անասնական վիճակի մեջ, ուսկից կը փրկվին միայն՝ շնորհիվ այն զանազան ուժերու որոնց հետևությունն է հրապարակված իրավունքն։

Արդեն բողոքալից ձայներ կը բարձրանան ընդդեմ կանանց

41