Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/643

Այս էջը հաստատված է

Տիկին Աբգարյան իմացավ թե ահագին սպառնալիք մի կը գոռար յուր գլխուն վերև, որուն գործագրության վրայոք բնավ չէր տարակուսեր, զի լավ կը ճանաչեր Ներսեսի բնավորությունն։ Ուստի խորամանկ եղանակավ մի ըսավ.

— Քանի որ դուք զօրիորդ Արաքսիան ընտրեցիք իբր ձեր ապագա կենսակիցն, ոչ այլ ինչ կը մնա ինձ եթե ոչ ճանաչել զինքն պյժմեն իբր մեր ընտանյաց անդամ։

— Բայց այս ևս կավելցնեմ որ ես կը պահանջեմ թե այսուհետև մեր անունն առավել արժանապատվությամբ կրեք, զի ես պիտի հսկեմ ձեր վրա,— ըսավ Ներսես։

Տիկին Աբգարյան կը լռեր թեև, բայց հոգին կը գոռար։

— Հորս տակավին ոչինչ խոսած եմ ամուսնական խորհրդոցս մասին,— ըսավ երիտասարդը,— զի կը փափագեի նախ ընդ ձեզ խոսակցիլ այս նյութին վրա։ Բայց անմիջապես որ նա եկեղեցիեն վերադառնա պիտի խնդրեմ յուր օրհնությունը։

Նույն միջոցին պ. Աբգարյանի ձայնը լսելով՝ Ներսես դուրս ելավ տիկնոջ խուցեն, գնաց հորն ընդառաջ, և ընդունվեցավ անկե` ինչպես միշտ, սիրալիր եղանակավ։

ԳԼՈԻԽ ԿԴ

Պ. Աբգարյան այցելության կերթար յուր հիվանդ դստեր, ուստի առաջարկեց Ներսեսի հետն երթալու. բայց սա ըսավ յուր ծնողին։

— Հա՛յր իմ, նախ կը փափագիմ ընդ քեզ առանձին խոսակցություն մ՚ունենալ, և հետո միատեղ կերթանք Աղավնին տեսնելու, եթե կամիս։

— Լավ, որդյակս,— պատասխանեց պ. Աբգարյան, և մտնելով անմիջապես առաջին խուցին մեջ՝ որդին հետևեցավ անոր` սենեկին դուռը գոցեց, ու հանդեպ ծնողին նստելով ըսավ.

— Հայր իմ, գիտեմ որ դու իմ երջանկությանս նախանձախնդիր ես։

— Այդ բանին տարակույս կա՞ միթե։

— Ուստի գտած լինելով այն էակը զոր ինձ բախտակից