Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/66

Այս էջը հաստատված է

եթե ոչ կենաց երկնից վերջին աստղը մարել և խավարին անդունդը վիժել։ Ճանչցի՛ր հարգն այն րոպեին որ ուրախության կաթիլ մի կ՚ընծայե քեզ. ի՜նչ փույթ թե սաստկաշունչ քամին պիտի ջնջե զայդ. այդ կաթիլը տևողություն մ՚ունեցած պիտի ըլլա կենացդ մեջ, և քու սիրտդ ի հաշիվ առած պիտի ըլլա զայն։ Սերը՝ որ անձնվիրություն է, և վսեմին ու գեղեցկին անձնավորությունն, այնչափ ապականեցավ ու գարշահոտ ինչ եղավ, որ այսօր սիրտն անպատվություն կը համարի հռչակելը զայդ։ Բայց դու, Մայտա՛, որ ազնիվ հոգի մ՚ես, որ ճշմարիտ կին ես, որ սիրելու և անձդ նվիրելու պաշտոնն ունիս, մի՛ ամաչեր սիրելու, ընդհակառակն փառավորվե անով, զի կզգաս անշուշտ թե որպիսի՜ մեծություն կա երկու անկեղծ սրտերու մեջ որք իրարու համար կապրին, այդ ընթացքին մեջ երաշխավորությանց վսեմագույնը կա։


Մայտա առ Տիկին Սիրա

Մեկնեցավ Տիգրան. ուրախության ներքև միշտ արտոսր մի կը քողարկի, և վստահության ներքև մահաբեր երկյուղը։ Մեկնեցա՜վ, իզուր աչքերս կորոնեն զնա, սիրտս միայն յուր պատկերը կը տեսնե։

Վերջին գիշեր երբ ամենայն ինչ կը ննջեր ու միայն լուսինը կը տքներ, Տիգրան եկավ հետս տեսնվելու մեր քարափանց վրա։ Խոստացավ ինձ մշտատև հավատարմություն՝ դողահար և շնչասպառ ձայնիվ. այնչափ մոտ էր երջակությունն՝ և սակայն հեռացավ ինձմե. ավա՜ղ, այս է կյանքը։ Զգացման խորությանս մեջ ամփոփված ըլլալով ոչինչ կը տեսնեի, և տիեզերք համայն կը բովանդակվեր հայն կետ որ զՏիգրան կը պարունակեր։ Ծովն ոչ ևս մրմունջ ուներ ինձ համար, և ոչ իսկ պայծառ երկինքը մեկ աստղ։ Տիգրանա ձայնը ներդաշնակագույն նվագն էր, անոր հայեցվածքն երկնային մի ջահ։ Որչա՜փ վսեմ էր երբ խորախորհուրդ ձայնիվ ըսավ ինձ «Մայտա՛, կերդնում քեզ թե՝ ո՛չ երկինք և ոչ երկիր պիտի կարողանան երբեք զիս բաժնել քեզմե». և զայս ըսելով ոսկիե մա-

44