Ստույգ է որ անընդհատ հարաբերություններ ունենալե կզգուշանար, բայց արանց շնորհված թույլտվություններեն զեղծանելով՝ յուր քմահաճ բնության նոր սնունդներ կը հայթայթեր։
Սակայն յուր ի պատիվ խոստովանելու ենք որ լավ աշխատավոր մ՚եղավ որով կարողացավ մեկ տարվան միջոցի մեջ 300 ոսկվո պարտքը հատուցանել Ներսեսին։
Տիկին Աբգարյան յուր սև զգեստուց շնորհիվ ջանաց վշտահար ձև մ՚առնուլ և որսալ վերստին զՍիսակ երբ առիթն զնա առ ինքն կը բերեր. բայց Վարդանույշի ամուսինը քաջություն ունեցավ հեռու կենալու այդ կնոջմեն։
Տարի մի բոլորած էր ամուսնության օրեն ի վեր Ներսեսի, և եթե մեր երիտասարդ փեսին ամեն ինչ կը հաջողեր ոչ միայն բարոյական այլ և նյութական կենաց մասին, նույնպես չէր պ. Աբգարյանի նկատմամբ։
Տիկին Աբգարյանի շռայլությունքը բավական մեծ հարված տված էին ամուսնույն հարստության։ Եթե սա համարձակեր մերթ ընդ մերթ դիտողություն ընել կնոջն՝ չափազանցությամբ մսխած դրամոց մասին, կինն անմիջապես կատաղի ձև մ՚առնելով կը պատասխաներ որ եթե հասակավոր մարդու մի հետ ամուսնանալու հանձնառու եղած էր՝ գոնե ճոխությամբ ապրելու փոխարինությունն ունենալու էր։
Մարդը կը լռեր հառաչելով և կը ջանար նոր միջոցներ գտնել կնոջը պահանջմանց հասնելու համար։ Հետևապես յուր սովորական զգուշավորությունը մեկ կողմ թողլով հանդուգն ձեռնարկներ ըրավ, հառաջացավ ևս քան զևս, այնպես որ Փարիզու սեղանավորաց աղետալի կորստյան առթիվ ինքն ևս եղավ այդ անթիվ զոհերուն մին, և մեկ ավուր մեջ կորույս հարստությունը, հարկադրվելով բոլոր յուր գույքերն վաճառել կրած վնասները գոցելու համար։
Ներսես փութաց հօգնություն յուր հոր, հայտնելով նմա թե տրամադրությանբ ներքև կը գներ բոլոր յուր ունեցածն։
Արաքսիա ոչ միայն սրտովն կը ցավեր աներոջը կրած անդարմանելի կորստյան վրա, այլ կողբար անկեղծապես յուր ոսոխին վրա՝ այսինքն տիկին Աբգարյանի, մտածելով թե