Տյուսաբը։ Հեղինակը քաջալերանքի տողեր էր կարդում Տյուսաբին, նրան նվի– րելով յուր առաջին և վերջին ամբողջական երկը՝ «Ուղևորություն ի Կոստսւնդ– նուպոլիս» աշխատությունը։
Չիլինկիրյանը խորհուրդ էր տալիս Տյուսաբին երբեք չընկրկել որևէ դժվարության առաջ, պայքարել մինչ ի մահ՝ երազւսծ ծրագրերը իրականացնելու նշանաբանով։ Սակայն ինչպես Չիլինկիրյանը, այնպես էլ Ս՝. Մամուրյանը խորհուրդ էին տալիս նրան հանդես գալու ավելի մեծ կտավի գործերով։
Ժամանակի արևմտահայ, մասնավորապես Զմյուռնահայ գրականության և հասարակական մտքի պատմության այս երկու սյուների խրախուսանքից ոգևորված, Ս. Տյուսաբը ձեռնարկեց գրելու նոր, ավելի ընդարձակ գործ, որը հետագայում հրատարակվեց «Մայտա» վերնագրով։
Սրբուհի Տյուսաբի ռոմանտիկական շնչով գրված, գերազանցապես հրապարակախոսական բնույթ կրող «Մայտա» վեպը լույս տեսավ 1883 թվականին։ Վեպը սկզբում գրված էր ֆրանսերեն լեզվով, քանի որ հեղինակը տակավին վստահ չէր իր ուժերի վրա, թե կկարողանա հայերեն լեզվով մեծածավալ ստեղծագործություն գրել։ Շարադրելուց հետո Տյուսաբը թարգմանեց հայերենի և նոր միայն հրատարակեց այն Կոստանդնուպոլսում։ վեպի հրատարակումը մեծ մղում տվեց Կ. Պոլսի և Զմյուռնահայ կանանց հասարակական ասպարեզ դուրս գալուն։ Նրանք ակամայից խանդավառվել էին իրենց գրագետ քրոջ «վեպով», մի վեպ, որն առաջին անգամ համարձակորեն պաշտպանում էր հայ կնոջ իրավունքները։ «Մայտան» յուր պարունակած հարցերով, այդ խնդիրների լուծման համար ւաաջադրած մեթոդներով նոր երևույթ էր հայ գեղարվեստական գրականության մեջ։ Եվ ինչպես ամեն մի նորը, այնպես էլ այս վեպը հանդիպեց հնի, պահպանողականների դիմադրությանը։
19-րդ դարի երկրորդ կեսին Թուրքիայում տակավին մոլեգնում էր ֆեոդալական ռեժիմը։
Ֆեոդալական կարգերի պաշտպանները ամեն կերպ «սրբագործում էին այն, ինչ որ հին էր ու նվիրական»։ Հայ պահպանողականները, կառչելով եկեղեցու դոգմաներից, սարսափով էին նայում առաջավոր մտավորականների առաջադրած թեկուզ և ռեֆորմիստական պահանջներին։ Տյուսաբի վեպը խար– խըլում էր հին «օրենսդրությունները» և կանանց մղում դեպի հասարակական կյանքը։ վեպի հերոսուհիներ Մայտան, նրա խորհրդատու տիկին Սիրան օրինակ էին ծառայում հայ կանանց։ Ահա թե ինչու «Մայտան» այդքան աղմուկ հանեց և գրական ու բանասիրական մեծ վեճերի առիթ տվեց։
Երիտասարդ Գրիգոր Զոհրապը դատապարտեց «Մայտայի» հեղինակին, փաստորեն անուղղակի ծառայություններ մատուցեց հայ պահպանողականներին։ Եղիա Տեմիրճիպաշյանը, Գր. Չիլինկիրյանը, Մ. Մամուրյանը պւսչտպա– նեցին Սրբուհի Տյուսաբին և դրդեցին նրան գրելու նույն բնույթի այլ վեպեր։ Այնուամենայնիվ «Մայտան» խաղաց իր դերը։ Նա ամբողջացրեց 1850-ական թվականներից սկսած հայ առաջավոր մտածողների մտորումները կնոջ ազատագրության խնդրի շուրջը և այն բաղդատելով եվրոպական, մասնավորապես ֆրանսիական գրողների ասույթների հետ, մշակեց և զարգացրեց, նոր աստիճանի հասցրեց հայ բանասիրական միտքը այդ ուղղությամբ։
48