Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/672

Այս էջը սրբագրված չէ

սում եղած գրեթե բոլոր խռովությունները ճնշվում էին այս զորամասերի ձեռքով։ Քիչ չէին դեպքեր, երբ նախկին քրիստոնյաները ուղարկվում էին իրենց գավառները և դատաստան տեսնում յուրայինների հետ, չճանաչելով նրանց։

Սուլթան Սսւհմուդը կործսւնեց ենիչերիները,— է8–րդ դարի վերջին, առանձնապես 19-րդ դարի սկզբներին. ենիչերիները կատարյալ պատուհաս Էին դարձել կառավարության ու սուլթանների գլխին։ Նրանք մասնակցում Էին պալատական դավադրություններին, գահից ցած Էին բերում սուլթաններից մեկին, օգնում մյուսի հաստատմանը։ Սուլթան Աահմուդ 2-ը սարսափով Էր նայում ենիչերիների վրա։ 1826 թվին նրա հրամանով մեկ գիշերվա ընթացքում սրի քաշեցին բոլոր ենիչերիներին։

Պեզճյան Հարություն ամիրայի հիշատակին նվիրված ազգային հիվանդանոցը,– Պոլսահայ անվանի հարուստ ամիրա Պեզճյան Հարությունը, մեծ կշիռ ունենալով սուլթանի պալատում, հաճախ և օգնության ձեռք Էր մեկնում հայ ուսումնական ընկերություններին։ Նրա ջանքերով հիմնադրվեց Կ. Պոլսի Ազգային հիվանդանոցը, որը ն նվիրվեց «բարերարի» հիշատակին։

«ՍԻՐԱՆՈԻ8Շ»

Սրբուհի Տյուսաբի «Սիրանույշ» վեպը առաջին անգամ լույս Է տեսել 1884 թվականին» Կոստանդնուպոլսում։ Հետագայում վեպն ունեցել Է երկու այլ հրատարակություններ։ Ինչպես այս, այնպես Էլ մյուս վեպերի տպագրության պատրաստելու ժամանակ համեմատելով բոլոր հրատարակությունները, պարզվեց, որ հետագա հրատարակությունները մեծ մասամբ աղճատված են, բաց են թող– նըված ամբողջ պարբերություններ, չի պահպանված Տյուսաբին հատուկ Պեշիկ– թաշլյանական կետադրությունը։ Ահա թե ինչո՛ւ բոլոր դեպքերում մենք նախընտրեցինք առաջին հրատարակությունները, որոնց անձամբ հետևել Է վիպա– սանուհին և որոնք զերծ են նման թերություններից։ Տեքստը պատրաստելիս մենք հնարավորին չափ հարազատ մնացինք բնագրին, փոխելով միայն ուղղագրությունը։

Սան-Ստեֆանո,— Կոստանդնուպոլսի արվարձաններից մեկը, որտեղ 1878 թվի փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց Սան-Ստեֆանոյի պայմանագիրը, լրիվ անկախություն ստացան Չեր– նոգորիան, Սերբիան և Ռումինիսւն, Բոսնիան և Հերցոգովինիան ստացան ավտոնոմիա, Բուլղարիան վերածվեց ինքնուրույն ավտոնոմ իշխանության։ Հայերի համար տրվեց 16-րդ հոդվածը, որով խոստացվում Էր բարենորոգումներ Փաստորեն իրավապես այստեղ ձևակերպվեց «Հայկական հարցը» միջազգային դիվանագիտության մեջ։

Գաղիսւ,— Գալիա, այն ցեղը, որը հիմք դարձավ ռոմանական ժողովրդներին։ 843 թվականի վերդենի դաշնագրով միայն իրավականորեն իրարից բաժանվեցին ֆրանսիացիները, գերմանացիները և իտալացիները։

Հալ միջնադարյան մատենագիտության, այնուհետև արևմտահայ գրականության մեջ Ֆրանսիա և ֆրանսիացիներ բառերի փոխարեն գործածվում են

650