Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/675

Այս էջը սրբագրված չէ

նւր, Ո|»։Աց մեշ ամենաէակւսնը զինվորական ռեֆորմն կւ։ ՛Սրա օոոք կսւյսրու– թյունը հասճվ իր զարգացման ամենաբարձր աստիճանին։

վեսպասիոնոս,— հռոմեական կայսր։ 69 ր. մ. թ. ա. գահ բարձրանալով, վեսպւսսիանոսը կատարեց մի շարք ռեֆորմներ, որււնց շնորհիվ բարելավեց Ներոնի օրոք քայքայված հռոմեական կայսրությունը։

Կոստանդիանոս,— Հռոմեական կայսր, որը 313 թվի Մ|զանի էդիկտով քրիստոնեությունը ճանաչեց որպես պետական կրոն, 330 թվին կառուցեց՛ նոր մայրաքաղաք Ա իր անունով կոչեց Կոստանդնուպոլիս։

Ո֊աֆայել, որը ֆուոններիան անմահացուց վյ.ձինով (1480—1520), իտալական մեծ կենդանագիր-ճարտարապետ, վերածնության ժամանակի նշանավոր նկարիչ։ Մադոննայի հանճարեղ հեղինակը։

ժորժ Սան,– (ժորժ Սանդ), Ավրորւս Դյուդեվան (1804—1876), ֆրանսիական ականավոր կին գրող, դեմոկրատական ուղղության ներկայացուցիչը ռոմանտիկական գրականության մեջ։ Նրա գրչին են պատկանում բազմաթիվ վիպական ստեղծագործություններ, որոնց մեծ մասը միայն մեկ առանցք ունեն՝ ^յԱեէյ կերպ պայքարել կնոջ ազատության ձեռք բերման համար։ ժորժ Սանդ(5 ամենաջերմ պաշտպանն ու հետևորդը հայ գրականության մեշ Սրբուհի Տյուսաբն Էր։ «Մայտա», «Սիրանույշ», «Արաքսիա կամ վարժուհի» վեպերը գրված են սւսնդիզմի շնչով։

Իսկյուտար,— Պոլսի թաղամասերից մեկը, որտեղ 1839 թվին Երուսա– ղեմի միաբանության ծախսերով բացվեց Իսկյուտարի հայտնի ճեմարանը։ Այստեղ Է սովորել Պետրոս Դուրյանը, որին Իսկյուտարի սոխակ Էին կոչում։

Ղրիմի պատերազմ,– 1853—1856 թվին Ռուսաստանի և Թուրքիայի միջև մղվող Արևելյան պատերազմը, որը Ղրիմի թերակղզու անունով կոչվեց Ղրիմի պատերազմ։

«ԱՐԱՔՍԻԱ ԿԱՄ ՎԱՐԺՈԻՀԻ»

1887 թվին, Կոստւսնդնուպոլսամ լույս տեսավ Սրբուհի Տյուսաբի «Արաքսիա կամ վարժուհի» վեպը։ Ինչպես առաջին երկու գործերը, այնպես Էլ այս վեպը գրված Է ռոմանտիզմի շնչով։ «Արաքսիան» առավելապես սոցիալական վեպ Է, այստեղ շոշափվում են հարուստի և աղքատի, առևտրականի և հասարակ գործավորի փոխհարաբերությունների խնդիրները։ վեպում խիստ նշավակության Է ենթարկվում հարստության մեջ հղփացած, անբարոյականության ախտի մեջ ներծծված կանանց ւխյրքագիծր։

Այս վեպով ավարտվում Է Տյուսաբի գրական գործունեությունդ