կը մխիթարեի զինքն առանց մեծ ակնկալություններ տալու սակայն, հորդորելով աստուծո վրա դնելու բոլոր հույսերն և սպասելու։ Սիրելիդ իմ, որչափ զավակի մ՚ արտասուքը մայրենի հոգվույն վրա կը ծանրաբեռնի։ Բոլոր այս իրողությունները չհայտնեցի քեզ որպեսզի, գոնե այս մասին, մտատանջութենե ազատ մնաս։ Բարեբախտաբար Հուլիանեիս վիշտերն երկարատև չեղան։
Օր մի տիկին Թորգոմատունին ինձ այցելության գալով իմացուց թե դուստրս յուր հարսն կուզեր ընել ըստ յուր սրտին և Լևոնի փափագանաց։ Այնպիսի զգացումներ կան որ մարդս կ՚զգա միայն առանց բացատրել կարենալու։ Նույն վայրկյանին չգիտեի թե ու՞ր էի, ինչ՞ զգացի։ Ուրախությամբ հավանությունս տվի, և հետո Հուլիանես կանչելով խնդիրն իմացուցի իրեն։ Վիզս ընկավ նա և սկսավ արտասվել։ Մեծ երջանկություններն ինչպես մեծ վիշտերը՝ բառ չունին։ Ազնիվ տիկին Թորգոմատունին այնչափ հուզվեցավ այս տեսարանեն որ Հուլիանես թևերուն մեջ առնելով եռանդյամբ համբուրեց և պահանջեց որ այժմեն մոր նվիրական անունը տա իրեն։ Ո՜րչափ ցավալի է որ այսպիսի բարության հրեշտակ մի խիստ մոտերս պիտի մեկնի ի տար քաղաք երթալու և յուր կրտսերագույն որդվույն հետ բնակելու, որ ժամանակե մ՚ի վեր վատառողջ է։
Ի՞նչպես նկարագրեմ աոաջին տեսությունն երկու նշանածներուն. ամոթահար աղջիկս հազիվ թե կրնար երեսը նայիլ յուր Լևոնին որ լռությամբ կը հիանար անոր վրա։ Հուլիանես ճակտին վրա կը կրեր տասն ու վեց գարնանց անմեղությունն ու սերը. նույն օրեն իվեր իբրև դրախտի թռչուն կոստոստե երջանկության ճյուղերուն վրա այնպիսի հեշտալից ճիչեր արձակելով, որք կրնան բղխիլ միայն այն հոգիներեն որ կանգիտանան սուտը, կասկածն և ապականությունը։ Հուլիանեիս համար աշխարհ գեղեցիկ և ահագին նվագարան մ՚է, որուն ցնցումեն ներդաշնակ և հավիտենական վանկ մի կ՚արձակվի, այսինքն՝ սերը։
47