Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/92

Այս էջը սրբագրված է

ունի այս կինն իմ բախտիս հետ։ Տիգրան կարհամարհե զինքը, բնավ կարևորություն չտար անոր խոսքերուն. և վերջապես ինչո՞վ կրնա զիս ամբաստանել եթե նույնիսկ բաղձար վնասել ինձ։ Աշխարհիս վրա այնպիսի բաներ կան որոց ազդեցությունը մարդս կը կրե առանց կարենալ մեկնելու, և ես սույն վիճակին մեջ կը գտնվիմ։

Եթե Հուլիանես Լևոնի կինն ըլլալուն համար ուրախությամբ կը համակվիմ, մյուս կողմանե կը ցավիմ որ Հերիգային հետ նույն հարկին ներքև պիտի բնակի, և անմեղությունը չարության ընկեր պիտի ըլլա։

Ու՜ր էր թե տիկին Թորգոմատունին պարտավորված չըլար ի տար երկիր ապրելու, ու հոս ըլլար անփորձ աղջկանս վրա հսկելու, մինչ ես պիտի մեկնիմ ասկե բախտին քմահաճությանց ենթարկվելու համար։


Պետրոս Թ. ․․․ առ Հերիգա

Հասա Փարիզ, վրեժդ լուծեցի։ Գտա Տիգրանը, պատմեցի անոր Մայտայի բարեկամությունը Հրանույշի նկատմամբ, յուր հոգատարությունը, մինչև անգամ իմ հարկիս ներքև մեկ քանի գիշեր անցընելը, և ավելցուցի թե կրնա ինքն յուր աղգականացը դիմել պատմածիս ստուգությունն ունենալու համար։ Հավատացուցի իրեն թե այդ կինն այնպիսի տրիփ մ'ազդած էր ինձ որ ուզեցի հետն ամուսնանալ․ թե նա առաջարկությունս մերժած էր նախ ուրիշի մ'ըրած խոստումն առարկելով, և թե վերջապես ընդունած էր գուցե վիճակիս մեջ առավելություններ նշմարելով։ Ըսի թե մինչ կը պատրաստվեի զինքը կինս ընելու՝ տեսա որ նենգավոր մ'էր, թե անպատիվ կին մ'էր, և թե կը մատներ զիս ինչպես կը զոհեր զքեզ։ Եթե փաստ կուզես, ավելցուցի, ահա՛ մատանիդ զոր տված էիր իրեն գիշեր մի լուսնի լուսով, և զոր մատեն հանելով ինձ հանձնեց այն օրը որ կը խոստանար զիս միշտ սիրելու։

Առավ զայն դողալով, նայեցավ միջի տառերուն, գետինը նետեց սոսկալի աղաղակով, կոխկռտեց։ «Թո՛ղ անցյալ հիշատակեն

70