Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/93

Այս էջը սրբագրված է

ոչինչ մնա» գոչելով որոտալից ձայնիվ։ «Մայտան մատնեց զիս, կըսեր յուրովի․ զինքը հրեշտակ կարծեցի և սատանա մ'էր․ ճշմարտություն կարծեցի և ստություն էր․ սրտին մեջ օձերը բու՞յն ունեին ուրեմն։ Եթե գիտնար այն կինը թե որպի՜սի անհուն սիրով կը սիրեի զինքը, պիտի ափսոսար յուր կորստյան վրա։ Արդ բոլոր սերս արհամարհանաց վերածվեցավ, ինձ համար չկա Մայտա։ «Մեռար դու՜, նենգավորդ Մայտա, Տիգրանին համար» գոչեց վայրենի հուսահատությամբ։ Բայց անոր հուսահատությունն իմ երջանկությունս կը կազմեր, զի հրամաններդ կը գործադրվեին։

Մայտան քեզ մատնելովս, ըսի Տիգրանին, վրեժ մի կը լուծեմ․ այն կինը պետք է որ դժբախտ ըլլա ինչպես ուրիշները տարաբախտ ըրավ։ Սակայն եթե փորձե դիմել քեզ վերստին, համոզել զքեզ յուր դյութիչ լեզվով՝ զգուշացի՛ր, զի նա լքմանը մեջ պետք է յուր պատիժը գտնա։ Տիգրան ինձ մտիկ կըներ կարծես թե առանց լսելու, այնչափ ցավս անզգայության տարած էր զինքը։ Հայտնի Է թե մեծ սեր մ'ազդած Էր Մայտա։

Իսկ եթե այգ կինն այնչափ մեծ ազդեցություն կրցած Է ընել, երևակայե՛, Հերիգա՛, թե դու աննման գեղեցկությամբդ ի՛նչ խորունկ և անբույժ վերք բացած ես սրտիս մեջ, վե՜րք որ փափուկ մատունքդ կրնան սփոփել միայն։

Պաշտոնս լրացավ, կը վերադառնամ Կոստանդնուպոլիս։ Փարիզու զվարթություններն ու արբեցուցիչ շարժումը բնավ ազդեցություն չունին վրաս։ Ինձ համար տիեզերք մեկ կետի վրա կ'եզրականանա, այսինքն քու գտնված կետիդ։ Աշխարհ կին մ'ունի միայն, այն ալ դու ես․ մեկ երջանկություն կա, այն է՝ սիրույդ վայելքը։


Մայտա առ Տիկին Սիրա

Մինչ ճամփորդելու պատրաստություններ կընեի այնպիսի ջերմե գրավվեցա, որ զիս պարտավորեց երեք շաբաթ անկողնո ծառայել։ Ինչ՞ զարմանք եթե տկար մարմինս ցնցվեցավ

71