Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/95

Այս էջը սրբագրված է
Լևոն առ Տիգրան

Ամիսե մ'ավելի է որ Մայտան մեկնեցավ Փարիզ երթալու համար և տակավին ոչ մի լուր ունինք իրմե։ Հուլիանեն հուսահատած է, անմխիթար է, աշխարհիս ծայրն երթալու պատրաստ է մայրը գտնալու համար․ և միթե իրավացի չէ այդ գորովն՝ քանի որ Մայտան կատարելության տիպարն է և մայրերուն լավագույնը։ Ո՞վ չի զարմանար այնչափ արիաբար բարձրությանց գագաթեն իջնալուն վրա առանց իսկ յուր համեստ վիճակը քողարկել փորձելու, և անշուք կենաց դատապարտվելով յուր անձր զոհել աղջկանը դաստիարակության, ինչպես ե ազգին տարաբախտ դստերց՝ ամենայն անձնվիրությամբ։

Եվ ինձ ներելի՞ է արդյոք ապերախտ ըլլալ անոր նկատմամբ, երբ ինձ համար պատրաստեց Հուլիանեն, երբ փոխան տղու գտա հասուն կինն որ գիտե խորհիլ և գործել, և փոխան կնոջ՝ հրեշտակը որ գիտե սիրել զոհվիլ։ Հուլիանեն Մայտային մանրանկարն է, այսինքն պարտուց զգացմամբ, արիությամբ և աշխատասիրությամբ համակված է։ Դատե՚ ուրեմն եթե Մայտայի անստույգ վիճակը կրնա՞ զիս մտատանջության չենթարկել։

Հաճե՛ ուրեմն հարկ եղած տեղեկություններն ստանալ և հաղորդել ինձ անմիջապես։ Հուսամ դու ալ զՄայտան կը հարգես իբրև զիս։ Կը վախնամ թե դժբախտ պատահար մ'ունեցած ըլլա օտար երկրի մեջ. եթե գտնաս զինքն՝ եղբայր մ'եղիր իրեն համար պատշաճ դատված օգնություն հայթայթելով։

Տիգրան առ Լևոն

Բացակա էի Փարիզեն. գնացած էի Անգղիա գործերուս պատճառավ․ հոն առաքինի և բարեկիրթ ազգակցի մը ծանոթանալով հետն ամուսնացա։ Իսկ արդ վերադարձա և կը փութամ ավետել քեզ այս լուրը, վստահ ըլլալով որ եղբայրական սիրտդ անտարբեր չի կրնար մնալ վիճակիս փոփոխության

73