Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/96

Այս էջը սրբագրված է

վրա, թեև այս միջոցիս հուզմունքով պաշարված ըլլա միտքդ։

Մայտայեն լուր մ'առնելու բոլոր ճիգերս ապարդյուն մնացին մինչև ցարդ։ Կը կարեկցիմ Հուլիանեիդ որ անմեղ հոգվո թանկագին արտասուքներն կը թափե. երանի՜ թե յուր ցավն սփոփանք գտներ ընդհուպ, զի առաքինի և հավատարիմ անձինք երջանկությունն ունենալու են միշտ իբրև բաժին․ թո՛ղ չարերն և հավատադրուժներն միայն տանջանաց դատապարտվին։ Երանի թե ես ալ ամուսնությամբ վայելեի այն անուշ մխիթարությունները զոր կուտա քեզ Հուլիանեդ, և ջնջեի իսպառ այն ցավոց հետներն որք կիսամեռ թողուցին սիրտս․ չգիտեմ թե պիտի վերածնի՞ այս։

Իրավ Է որ կինս թվի ունենալ այն ամեն հանգամանքն որ ամուսնության հարկը դրախտավայրի կը վերածեն։ Բայց ի՜նչ դժբախտություն եթե սիրտս ստամբակի և արհամարհե ամեն շնորհք, ամեն ձիրք, և փոխանակ երջանկության՝ դժբախտության ծովուն մեջ ալետանջ ծփալու համառի։ Ի՜նչ տարապայման վիճակ եթե վշտաց դատապարտեմ այն անմեղ էակն որ բախտակից եղավ ինձ։

Ա՜հ, Լևո՛ն, եթե սրտիս վրա տարածված սև քողը կարենայի վերցնել, որչափ արդյոք պիտի անիծեիր այն ջնջված աղետալի անունը որ սարսուռ կը պատճառե ինձ մինչև ցարդ։ Հանուն մեր բարեկամության և ոչ մեկ ակնարկություն մ'ընես իմ սիրային տխուր վեպիս նկատմամբ՝ որուն հիշատակը կատաղություն կազդե ինձ, և առավել ևս կը գրգռե սրտիս մեջ բացված վերքերս, զորս կարծեցի թե հրեշտակ ամուսնո մի խնամքը կրնային բուժել։ Կը սոսկամ մտածելու թե գուցե սխալ քայլ մ'առի, զոր հուսահատությունս թելադրեց ինձ։

Մայտա առ Տիկին Սիրա

Կը մակաբերեմ անհանգստությունդ հետ երկարատև լռությանս։ Անձնական տկարությունս և Փարիզու բժշկաց դիմելու հարկն պատճառ բռնելով, մեկնեցա Պոլիսեն կսկիծ մի թողլով հոն՝ այսինքն աղջիկս, հույս մի տանելով հետս՝ այսինքն Տիգրանը

74