Այս էջը հաստատված է

ներողություն՝ պոզերը: « — Աղա՜ա՜, մզի տե՜–ե՜–ե՜ղ, մղի խա՜-ա՜-ա՜ց, մզի խա՜-ա՜-ա՜ց, մզի՜ — խա՜-ա՜-ա՜-ա՜-ա՜ց...» — խոսեցին, բազմաձայն ու բազմագլուխ, կենդանի եղջյուրները. այսինքն՝ պոզերը: — Որտեղից եք՞ — մեքենայաբար հարցրեց Համո Համբարձումովիչը, բնազդորեն, երևի, գլխի ընկնելով, որ ինչոր առնչություն պետք է լինի դրանց և իրա, այսինքն Համո Համբարձումովիչի, ուղեղաընտանեկան եղջերապոզերի մեջ: «Որտեղի՞ց եք» — հարցրեց Մազութի Համոն:

« — Բա՜սե՜–նա՜, Բա՜սե՜նա՜, — սե՜նա՜» — խոսեցին, հազար բերան ասին, խուժեցին ուղեղը: — «Գաղթական են, սահմանեն են փախե» — պարզաբանեց կառապանը Մազութի Համոյի. խռնվեց, խառնվեցին իրար, ուղեղից սահելով ետ նորից Համո Համբարձումովիչի ուղեղը խուժեցին եղջյուրներն ու պոզերը, ուղեղում հաստատ ու մարմնավոր, Նաիրին էր արդեն–երկրայինը. — կառք, կառապան, բարձրահասակ սպա, Անգինա Բարսեղովնայի պղնձագույն սրունքները — գաղթականներ... Բասեն:

Ձեռքը քաշում էր կառապանի թևից: Կառքի մեջ — հասակովը մեկ կանգնած–արդեն «Լույսի» գրասենյակն էր գնում Համո Համբարձումովիչը ուղեղից ելնելով, արդեն դիմավորում էր նրան գրասենյակի դռներում ընկ. Վառոդյանը՝ փափախավոր***

Երկուշաբթի էր. հազար ինը հարյուր տասնչորս թվականի դեկտեմբերը:

Եվ այստեղ է ահա, որ, կարծես Մազութի Համոյի ուղեղից սահելով, կերպավորվելով աշխարհում, որպես Մազութի Համոյի ուլեղից ելած առտնին զառանցանք՝ գլորվեցին օրերը, տխուր ու աղետաբեր, գլորվեցին և իրականացան 1914, 15, 16 թվականները — ելան, տեսիլանման, հանճարեղագույն այդ ուղեղից և իրականացան այնտեղ, սահմանի այն կողմը, այնտեղ, ուր պիտի հառներ տարիների մուժից երկիրը Նաիրի, այնտեղ, ուր հեռացավ գնացքը՝ «նաիրյան ուժերով» բեռնավոր: — Իրականացան այդ տարիները, դաժան ու անկարելի, այնտեղ Վանում, Բիթլիսամ, Մուշում, Դիարբեքիրում, — այնտեղ — Էրզրումում, Սվազում, Երզնկայում, — այնտեղ — Գարահիսարում... Անապատում ելած միրաժի նման ելավ գետնահարվեց, վերջին պատրանքով շնչավորված հնամյա երազը, գետնահարվեց — արդյո՞ք ընդմիշտ... Ու մնացին — դիեր, դիեր, դիեր,