Այս էջը սրբագրված է

ձումովիչ»— ասվում էր այդ միֆական Նամակում— «որ լիզում էիք իմ պնակները ե բռնում իմ ջուբան ամեն անգամ, երբ իմ բնակարանն էիք գալիս— ե մի՛թե ձեր անզուգական դուստր Սեաչյա Պրիմադոննան չէ՞ր, որ հանգստացնում էր իմ, ծանր պաշտոնից քայքայված, ծերությունից հյուծված, վաստակած ջդերը... Իսկ ո՞վ էր, ո՞վ էր, արդյոք»,— ասվում էր ապա այդ միֆական Նամակում,— «որ նաիրյան գեղեցկուհիներ էր մատակարարում գադտնի բաժանմունքի վարիչ Անդեդևին, եթե ոչ այսօր «Շրջանային Կոմիսար» Սերգե Կասպարիչը, երեկվա քաղաքային բժիշկը... Իսկ ո՛վ էր,— ասվում էր նամակում,— որ Տեղական Կոմիտեի կնիքով հ «Տեղական Կոմիտեի» ստորագրությամբ ահւսբեկող նամակ ուղարկեց երկու տարի առաջ մեր քաղաքում հսկայական պրակտիկա ձեռք բե¬ րած բժիշկ Կսւրչևսկուն, ււրպեսղի վերջինս իսկույն ևեթ թողնի մեր քաղաքը և հեռանա սատանաների գիրկը— ով էր այդ անողը, եթե ոչ նույն ինքը, ձեր (այսինքն Մազութի Համոյի, Ե. Չ.) անզուգական բարեկամ, ներկայումս «Շրջանային Կոմիսար», Սերգե Կասպարիչը, նախկին քաղաքային բժիշկը... Եվ ո՞վ էր, որ— ասվում էր ապա այդ զարմանալի Նամակում, — իր տան արտաքնոցի տախտակները թսւ– կարդի նման հսւրմսւրեցնելււվ՝ օրը ցերեկով իր տան արտաքնոցում խեղդեց իր հարազատ, խելագարված կնոջը, որպեսզի ազատվի նրանից, իբր մի ավելորդ բալաստից.— ո՞վ էր, ով էր այդ ամենի դիվային հեղինակը, եթե ոչ— էլի ինքը, նույն ինքը, բժիշկ Սերգե Կասպարիչը, Ձեր Տեղական Կոմիտեի անդամը, ներկայումս «շրջանի կոմիսար» բժիշկ Սերգե Կասպարիչը... Իսկ դո՞ւք,– դիմելով իրան՝ Համո Հսւմբարձումովիչին՝ ասում էր ապա գավառւսպետը, այսինքն՝ միֆական այդ նամակը,— դուք չէի՞ք միթե, հարգելի Ամո Ամբարձումովիչ, որ իմ ստորադաս պաշտոնյա, շրջանի նաչալնիկ Շմերլին– գի միջոցով ձեր «Լույսի» պահեստներից աբոզներով նավթ էիք ուղարկում մեր և մանավանդ ձեր դարավոր ոսոխին, անօրեններին, և ոսկիներ դիզում մեր ու ձեր եղբայրների թափած ծով արյան գնով... Դոքւք էիք, հարգեւի Ամո Ամբարձումովիչ, դո՜ւք,— և իզուր եք Դուք այսօր բանտ քշւււմ ինձ, ծերուկիս, մոռանալով այն աղուհացը, որ տարիներ շարունակ վայելել եք իմ լիառատ սեղանից...»։ Այսպիսի ահա չլսված ամբաստանություններ կային իրա— Համո Համբարձումովիչի և բժիշկ Սերգե Կսւսպարիչի հասցեին այդ միֆական նամակում, և մենք չենք կասկածում, որ այդ միֆական նամակը հետեվանք չէր օր. Սաթոյի փչացած ուղեղի։ Այո, ես չեմ էլ կասկածում, - 148–