փնհլ այդ բոլորից։ Վարդանի կամուրջն էր միայն, որ արքայաբար կուրծքը դեմ էր տվել մթափրփուր ջրերին... Մանկությանս օրերին կատարված այս ինքնին աննշան դեպքից անցել են համարյա քսանից ավեփ երկար ու ձիգ տարիներ, բայց ես հիշեցի հանկարծ ինքնին աննշան այդ դեպքը՝ նաիրյան մեր նկարագրած քաղաքի վերոհիշյւսլ դեպքերն ու պատմությունները մտաբերելիս։ Իսկ պատահական բա՞ն է արդյոք, երբ մարդ այս կամ այն դեպքի կամ պատմու– 1<»յան առիթով հիշում է մի ուրիշ, այլ դեպք կամ պատմություն։— Իհարկե, պատահական բան չէ, ընթերցող— և խորը, խորը, խորամույն իմաստ կա նման, գիտական տերմինով ասած՝ գաղափարների ասոցիացիայում, և ներկա դեպքում այդ խորագուն իմաստն ինձ համար պարզ է ավելի, քան արևի լույսը։ Եվ իրոք, իր ափերից ելած, հորդած գետը չէ՞ր միթե այն օրերում նաիրյան այդ քաղաքի կյանքը, ւ()ւ կյանք, որի վրա, ինչպես հայտնի է քեզ, ընթերցող, վաղուց հետե կախված էր մազութանման մշուշը, որը վաղուց հետե ծածկել էր, ինչպես հայտնի է քեզ, նաիրյան այդ քաղաքն ու բնակիչներին, շենքերն ու մարդկանց։ Հեղեղել էր կյանքը, ե|ել էր այդ օրերին իր սո– ւխյաւկան ափերից և, թերևս, իզուր էր Կարո Դարայանը փորձել րււյսի նշույլ մտցնել, վերոհիշյալ դժբախտ նավաստիի նման թարթել իր տարտամ կրակը, մազութանման մուժում։— 0, պիտի իմանար, պիտի հասկանար այդ Կարո Դարայանը, որ զարնվելու է իր նավակը «Վարդանի կսւմուրջի» արքայանիստ քարակույտին, որ վաղուց սովոր էր արդեն իր քարակերտ կուրծքը դեմ անել ամեն հոսանքի ու հեղեղատի։ Եվ ճիշտ որ. վերը նկարագրած դեպքից հետո ես հեռացա նաիրյան այդ քաղաքից և վերադարձա մի տարի անց, ու ի՞նչ, նույնն էր տպավորությունս, ճիշտ նույն տպավորությունը, որ ես ստացել էի մանկությանս օրերին՝ հորդած գետը տեսնելու գնալուս հաջորդ առավոտը, ճիշտ այն ժսւմանակվա նման ես տեսա, որ համարյա թե իր սովորական ավւերն է մտել նաիրյան այդ քաղաքի առօրյա կյանքի այն ժամանակ այնպես մթափրփուր հորդած, հեղեղած գետը— և նույն ակնածանքով ու ահավոր հիացմունքով ես տեսա մեր ամենահարգելի Մազութի Համոյին, որ, ինչպես գետի հորդելուց հետո՝ Վարդանի կամուրջը, արքայակերպ կեցել էր կյանքի արդեն բավականին հանդարտած, համարյա իր ափերը մտած հոսանքի մեջտեղը և այլևս իզուր էին նրա, այսինքն՝ Մազութի Համոյի, հասարակական դիրքի քարակերտ . պատերին դիպչել փորձում արդեն իջած գետի մի քանի մանրիկ, մթափրփուր ալիքները... Բարեբախ– - 146֊
Էջ:Երկիր Նաիրի.djvu/160
Այս էջը սրբագրված է